Ձվի մասին այս փաստերը ձեզ բավականին կզարմացնեն, միայն կարդաք…

Շատերը կարծում են, որ ձվերը, հատկապես դեղնուցները, կարող են բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Ձուն իրականում չափազանց սննդարար մթերք է: Ձուն հանդիսանում է վիտամինների եւ հանքային նյութերի աղբյուր, և հանդիսանում է սպիտակուցի հարուստ աղբյուր: Դիետելոգները խորհուրդ են տալիս ուտել օրական երեք ձու, հավասարակշռված սննդակարգ ունենալու համար:

Հավանաբար լսել եք, որ դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խոլեստերինը, որը պարունակվում է ձվի դեղնուցում, բացասական հետևանքներ չի ունենում օրգանիզմի համար: Խոլեստերինը իրականում կառուցվածքային մոլեկուլ է, որը հանդիսանում է բջջային թաղանթի կարեւոր մաս եւ պատասխանատու է տեստոստերոնի, էստրոգենի եւ կորտիզոլի արտադրության համար, որը պաշտպանում է ողջ օրգանիզմի նորմալ գործունեությունը:

Ձվերը պարունակում են մեծ քանակությամբ HDL՝ լավ խոլեստերին, որը պաշտպանում է սիրտանոթային համակարգը: Ձվի օգտագործումը փաստացիորեն նվազեցնում է անառողջ մթերքների անբարենպաստ ազդեցությունը: Մեկ ձուն պարունակում է` Կալորիաներ `77, Սպիտակուց `6 գ, Առողջ ճարպեր. 5 գ, Վիտամին B2, օրական նորմայի 15% -ը, Վիտամին B12, օրական նորմայի 9% -ը, Վիտամին B5, օրական նորմայի 7% -ը ։ Վիտամին A, օրական նորմայի 6% -ը, Selenium, օրական նորմայի 22%-ը, Ֆոսֆոր, օրական նորմայի 9% -ը. Ֆոլաթթու, օրական նորմայի 5% -ը, Նաև կալցիում, ցինկ, վիտամին K, E, D եւ B6

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձվի մասին այս փաստերը ձեզ բավականին կզարմացնեն, միայն կարդաք…