Մածունով շերտավոր խմոր` հաշված րոպեների ընթացքում

Մածունով շերտավոր խմոր` հաշված րոպեների ընթացքում։ Արագ շերտավոր խմորի հիանալի բաղադրատոմս: Պահանջվում է շատ քիչ ժամանակ և ջանքեր: Խմորը հարմար է շերտավոր կարկանդակներ և բազմաթիվ թխվածքներ պատրաստելու համար: Անհրաժեշտ բաղադրիչներ. ալյուր՝ 400գ , կարագ՝ 200գ , կեֆիր կամ մածուն՝ 250մլ , ձու՝ 1 հատ , աղ՝ 1/2թ.գ.։


Կարող եք օգտագործել ցանկացած միջուկ: Պատրաստման եղանակ. Տարրայի մեջ մաղելով լցնել 400գ ալյուր, սառցարանից հանել 200գ կարագը կամ մարգարինը, անցկացնել քերիչով և խառնել պատառաքաղով, որ կարագը չհասցնի հալվել: Այժմ ավելացնել 0.5թ.գ. աղ, 250մլ մածունը, 1 ձուն և խառնել:

Խմորը պետք չէ հունցել, պարազպես անհրաժեշտ է լավ խառնել և գնդի ձև տալ: Խմորը պահել սառնարանում 3-4 ժամ: Իսկ դրանից հետո հանել սառնարանից, գրտնակել և ծալել 3 մասի, դրանից հետո էլ՝ մեջտեղից: Գրտնակել: Այժմ խմորը պատրաստ է օգտագործման: Կարող եք անցնել թխելուն: Բարի ախորժակ: Կարող եք անցնել թխելուն: Բարի ախորժակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մածունով շերտավոր խմոր` հաշված րոպեների ընթացքում