Մայրը 2 և 3 ամյա փոքրիկներին թողնում էր տանը միայնակ և վազում ժամադրության… ահա թե ինչի հանգեցրեց դա

Երկու եղբայրները՝ 2 և 3 տարեկան փոքրիկները, իրենց հորը երբեք չէին տեսել: Մորն էլ հաճախ չէին տեսնում, և դա այն դեպքում, երբ նրա հետ էին ապրում: Կինը հաճախ էր երեխաներին թողնում միայնակ և վազում ժամադրության՝ հերթական երկպագուի հետ: Մի օր հարևանուհին նկատեց, որ մայրը կրկին գնացել է տանից, բայց արդեն երկար ժամանակ չի վերադառնում, և զանգեց ոստիկանություն:

—Երբ մենք մտանք ներս, սիրտս կծկվեց,-պատմում է ոստիկանը,-ես շատ բան եմ տեսել, բայց չէի պատկերացնում, որ նման բան դեռ լինում է մեր օրերում: Սառը տնակում կոտրած էր պատուհանը, իսկ անցքի մեջ 3 ամյա տղան իրեր էր խցկել, որ քամի չգա: Չկային բարձեր, վարագույրեր, ուտելու բան էլ բոլորովին չկար:

Ավագ երեխան՝ ընդամենը 3 տարեկան լինելով, խնայում էր մի կտոր հացը: Տալիս էր, որ փոքր եղբայրը մի հատ կծի, մի կտոր էլ ինքն էր ուտում, և նորից պահում էր այն: Երեխան չգիտեր, իրենք դեռ որքան են միայնակ մնալու: Կրտսեր եղբորը տաքացնելու համար՝ նրան փաթաթել էր ներքնակով…Գլխումս մի անգամից միտք ծագեց. «նրանց կտանեմ իմ տուն»:

—Կգա՞ք ինձ հետ,-հարցրեցի: —Հայրիկ, ինչպե՞ս քեզ միանգամից չճանաչեցի…-մարմնովս դող անցավ…. Պարզվեց, որ եղբայրները 6 օր տանը միայնակ են եղել: Եթե չլիներ հարևանուհին, գուցե նրանց էլ հնարավոր չլիներ փրկել: Տղաներին տարանք հիվանդանոց. այնտեղ լողացրեցին, կերակրեցին երեխաներին, ստուգեցին առողջական վիճակը:

Զանգեցի կնոջս և պատմեցի տեղի ունեցածի մասին: Չնայած, որ մեր որդու 1 տարեկանը նոր էր լրացել, կինս ուրախությամբ համաձայնվեց որդեգրել երեխաներին: Մի քանի ամիս շարունակ պայքարում էինք երեխաների համար. կինս 1 տարեկան որդուն գրկած շրջում էր բոլոր պետական կառույցները և դատարանները՝ հանուն տղաների: Ի վերջո, մենք հաղթեցինք: Արդեն 2 տարի նրանք մեր տանն են, մեզ հայրիկ ու մայրիկ են անվանում, փորձում են նմանակել ինձ, ես իրենց համար օրինակելի հայր եմ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մայրը 2 և 3 ամյա փոքրիկներին թողնում էր տանը միայնակ և վազում ժամադրության… ահա թե ինչի հանգեցրեց դա