Մանրամասներ, որոնք մինչ այսօր չեն բարձրաձայնվել․ Սամվել Բաբայանի հարցազրույցը բացահայտում է շատ հարցերի պատասխանները

Մանրամասներ, որոնք մինչ այսօր չեն բարձրաձայնվել․ Սամվել Բաբայանի հարցազրույցը բացահայտում է շատ հարցերի պատասխանները: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար (2020), ՊԲ նախկին հրամանատար (1993-99) Սամվել Բաբայանը «Մերոնք» կայքին ծավալուն հարցազրույց է տվել` խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքի, ձախողված օպերացիաների ու բացթողումների մասին։ Բաբայանն առաջարկում է քրեական գործեր հարուցել պատերազմի ընթացքի վերաբերյալ ու քննություն սկսել։ Սիվիլնեթը հարցազրույցից առանձնացրել է որոշ դրվագներ։

Մինչպա տերազմական իրավիճակի մասին — Անվտանգության խորհրդով փորձում էինք պարզել՝ հակառակորդն ունի այն, ինչ ես գիտեմ, թե ավելին ունի։ Փորձել ենք այդ հարցով զբաղվել, նամակ ենք հղել Պաշտպանության բանակին։ Պաշտպանության բանակն ասել է, որ պիտի դիմենք Հայաստանի պաշտպանության նախարարին։ Ես զանգել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին [Դավիթ Տոնոյան], նա խուսափողական պատասխան է տվել՝ «դա գաղտնիք է, բան»։ Մենք ուզում էինք ճշտել զենքի, զորամասերի մասին, հասկացրին, թե այդ տվյալները չենք կարող ձեզ տրամադրել։ Երկրորդ՝ մենք չէինք կարող գնալ դիրքեր։

ԱԽ-ն խորհրդակցական մարմին է, բայց չունենալով հակառակորդի մասին տվյալները պիտի ծրագիր մշակեինք։ Դավիթ Տոնոյանն ասում էր, որ ինքը պիտի գա Ղարաբաղ, երբ գա կխոսենք այդ մասին։ Հետո պարզվել է, որ եկել է ու ինչպես եկել, այնպես էլ գնացել է։ Հասկացել եմ, որ փորձում են ամեն ձևով խանգարել։ Պահեստազորի մասին — Ղարաբաղը պիտի հավաքեր 17 500 պահեստազորային ռեսուրս, առաջին փուլում՝ 7 500 — 8 000: Առաջին փուլը 90 տոկոսով կատարվել է։ Դրանից հետո չի կատարվել, որովհետև պետությունը պետք է անմիջապես պատերազմական ռելսերի վրա դրվեր, որը չի կատարվել, ու երկրորդ՝ եղել է ազատ տեղաշարժ՝ դուրս գալ-մտնել, ով ինչ ուզում է։

Ես Հայաստանի վարչապետին եմ ասել այդ մասին, Արցախի նախագահին։ Հայաստանը, որ պիտի տար 11 000 պահեստազորային ռեսուրս, տվել է 6- 7 000, որի մեծ մասն էլի առաջադրանք չի կարողացել կատարել։ Երբ զորքը տեսնում է, որ հակառակորդի ԱԹՍ-ներին ու հրետանուն չենք կարողանում ճնշել, իրենց մեջ վախ է մտնում։ Զորամասի հրամանատարերն էլ չեն կարողանում խնդիր կատարել, որովհետև նրանց ունակությունները 4 000 մարդ ղեկավարելը չէ, նրանց ունակությունը 2 000 մարդ ղեկավարելն է։

Արցախի ՊԲ հրամանատար] Ջալալ Հարությունյանը պարտադրված էր 19 տարեկան երեխայի լեյտենանտ տալ, վաշտում հրամանատար նշանակել։ Սպան փախչում է, չի կատարում կամ տեղում չէ որակապես։ Սա խոսում է տասը տարվա կադրային քաղաքականության մասին։ Ջալալ Հարությունյանը կարող է հաստատել։ Սպայակազմը ստերով էր կերակրում, հիմա գեներալներ են արտահայտվում, թե «ես մեղավոր չեմ, մյուսն է մեղավոր»։ Վերջին տասը տարում ով եղել է շտաբի պետ, հրամանատար, բոլորը պատասխանատու են։

Զինկոմիսարիատները Ջաբրայիլ պահեստազոր ուղարկելիս չէի՞ն հասկանում, որ էդ ռեսուրսի մեջ Ջաբրայիլ ծառայածները պիտի շատ լինեին, պետք էր ճիշտ կազմակերպել։ Թող անկեղծ քննություն անեն, մեր հասարակությունը պարզ հասկանա՝ ինչ է եղել։ Պատ երազմի մեկնարկը — Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը 15 րոպեում կորցրել է իր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու 40 տոկոսը։ Հակառակորդն ուներ արբանյակներ, որ նայում էր, նկարահանող ԱԹՍ-ներ։ Դա եղել է 15-20 րոպեում։ Հայկական կողմը եթե կորցնում է հրետանու 40 տոկոսը, դա մեծ աղետ է, հակաօդայինինն էլ՝ 50 տոկոսը։

2016-ին, երբ բացատրում էի, որ հակառակորդի հրթիռներն ու հրետանին կարկուտի պես թափվելու է երեխաների գլխին․․․ դա սկսվել է գլխավոր երկու ուղղություններով՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս։ Չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքում է հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսում ծավալվել, զարգացնում է գրոհները։ Հիմա, որ գեներալներն իրար են մեղադրում, քաղաքականացնում են, դա ինձ համար ծանոթ է 1992-ից, երբ պարտվում են՝ բոլորը մեղավոր են, դավաճան են։

Հարավային գծի ձախողման մասին — Հարավում հակառակորդը 9-11 կիլոմետր ճեղքելուց հետո ընդհանուր ռազմաճակատի գիծը 270 կիլոմետրից դարձրեց 470 կիլոմետր։ Մենք էլ չունեինք ռեսուրսները, որ բերանը փակեինք։ Ես հարավում առաջարկում եմ ստեղծել հրամանատարական կետ ու առաջարկում, որ Մոսին [Մովսես Հակոբյանը, ՊԲ հրամանատար ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ 2016-18; 2019-20 ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ] գնա էդ ուղղությամբ։ Հետագայում ինքն ասաց, որ անձնական խնդիրներից ելնելով՝ չի արել դա։

Էդ մարդը եղել է շտաբի պետ, առաջին, երկրորդ, հինգերորդ կորպուսին, զորամասերի սպայակազմին ինքն է ճանաչում, ես չեմ ճանաչում։ Երկու տարի առաջ ինքն է եղել։ Գեներալ-գնդապետն ասում է՝ ես անձնական հին խնդիր ունեմ, չեմ գնում։ Հիմա հասկանանք ինչո՞ւ չի գնում՝ իր զորքը, իր նշանակած մարդիկ, հնարավորությունները, ունակությունները գիտի։ Մարդը էդ կոչումի տակ հրաժարվում է այդ հրամանը կատարելուց։ Հիմա ես հարց եմ տալիս՝ եթե ՊԲ ութ տարվա հրամանատարը, չորս տարվա շտաբի պետը հրաժարվում է կատարել իրենից կախված խնդիրը, ապա կրտսեր սպայից, գնդի հրամանատարից ի՞նչ եք պահանջում։ Նրանք էլ են հրաժարվել, այս իրավիճակը ստեղծվել է այս հրաժարվելուց։ Ու այդ մարդուն ոչ մի պատիժ չկա՝ «չեմ ուզել ու վերջ»։ Գեներալ մարդ, պատմում է՝ «Իսկանդեր»-ով այստեղ խփեցին,այնտեղ խփեցին կամ մեկը եկավ շտաբ, ես սա ասեցի և այլն։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մանրամասներ, որոնք մինչ այսօր չեն բարձրաձայնվել․ Սամվել Բաբայանի հարցազրույցը բացահայտում է շատ հարցերի պատասխանները