Մեղրով տորթի ավելի պարզ բաղադրատոմս դժվար թե գտնեք. 20 րոպե ու վերջ, ամեն բան պատրաստ է

Բաղադրությունը․ Ցորենի ալյուր-4 բաժակ, Մեղր-6 ճաշի գդալ, Ձու-6 հատ, Շաքար-2 բաժակ, Թթվասեր — 2 բաժակ, Սոդա — 1 թեյի գդալ, Կարագ-150 գ, Քացախ — 1 ճաշի գդալ: Պատրաստման եղանակը․ Ջրի բաղնիքում հալեցրեք կարագը (կարող է փոխարինվել մարգարինով): Այնուհետև ավելացրեք մեղր և 1 բաժակ շաքարավազ: Լավ խառնեք: Ավելացրեք ձու խմորի մեջ և քացախով մարած սոդա, խառնեք կրկին լավ:

Լցրեք ալյուր և խառնեք խմորը միքսեռով: Հետո պետք է թխեք լոշիկներ: Դուք կարող եք օգտագործել կլոր սիլիկոնե կաղապարներ կամ պերգամենտ՝ նկարված շրջանով: Խմորը տարածեք գդալով, աչքաչափով բաժանեք խառնուրդը 8-10 մասի: Թխեք յուրաքանչյուր լոշ 12 րոպե 180 աստիճանում: Թթվասերը հարեք 1 բաժակ շաքարավազով: Ստացված կրեմը քսեք և շերտերի և պատրաստի տորթի վրա:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեղրով տորթի ավելի պարզ բաղադրատոմս դժվար թե գտնեք. 20 րոպե ու վերջ, ամեն բան պատրաստ է