Մետրոյում պատահաբար լսեցի 2 անծանոթ աղջիկների զրույցը. Ար ցոնքոտ աչքերով հենց հաջորդ կանգառում դուրս վազեցի

Ես արդեն 34 տարեան եմ, ամուսնացած եմ հիանալի անձնավորության հետ: Նա ինձ շատ է սիրում, ես նրան նույնպես: Բայց մենք ունենք մի մեծ խնդիր. արդեն 10 տարի երազում ենք երեխա ունենալու մասին, սակայն ես չեմ կարողանում հղիանալ: Արդեն հարյուրավոր բժիշկների մոտ ենք եղել, բոլորն էլ միաձայն պնդում են, որ մենք լիովին առողջ ենք, խորհուրդներ են տվել, բայց, ցավոք, ամեն ինչ ապարդյուն է:

Պիտի խոստովանեմ, որ այս տարիների ընթացքում փորձել ենք բոլոր միջոցները, նույնիսկ ընկերուհուս խորհուրդով գնացել եմ բախտագուշակների մոտ, խոտաբույսերով բուժում եմ ստացել: Բայց երկար սպասված հղիությունն այդպես էլ չի ուրախացրել մեզ: Վերջերս մետրոյի վագոնում պատահաբար լսեցի 2 ուսանողուհիների խոսակցություն: Սարսափելի էր, բայց նրանք խոսում էին աբորտի մասին, իսկ ավելի կոնկրետ՝ իրենց կողմից արած աբորտի մասին: Այսինքն երկուսն էլ արդեն հասցրել էին անել դա, և ուրախ էին, որ ժամանակին էին հայտնաբերել հղիությունը և դիմել բժիշկի…

Մինչ նրանք խոսում էին, ինձ մի կերպ էի զսպում, որ չպտտվեմ նրանց կողմ և կյանքի դասեր տամ… Արցունքները գնացին աչքերիցս… Հենց վագոնի դուռը բացվեց, դուրս վազեցի, նստեցի և սկսեցի արտասվել… Շնորհակալ եմ ամուսնուս և մորս, միայն նրանց շնորհիվ է, որ թեևաթափ չեմ լինում, շարունակում եմ հույսով ապրել, որ մի օր ես էլ երջանիկ կլինեմ: Հիմա ես ամեն գիշեր ժպիտով եմ պառկում քնելու, փորձում եմ չհուսահատվել: Իսկ այն աղջիկներին խղճում եմ, որ նրանք չեն հասկացել, թե որն է իրական երջանկությունը: Ոչ մեկին չեմ ցանկանա հայտնվել իմ իրավիճակում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մետրոյում պատահաբար լսեցի 2 անծանոթ աղջիկների զրույցը. Ար ցոնքոտ աչքերով հենց հաջորդ կանգառում դուրս վազեցի