Մեր տղաները 40 օրից ավել պшյքարեն թշնամու դեմ, հազարավոր զո հեր տանք, որ Спасибо России անեք․․ Ռեգինա Պրազյանի կոշտ գրառումը

Ճիշտ եք անում շատ։ Լավ եք անում։ Մեզ հասնում է։ Դեռ մի բան էլ քիչ է: Մեր տղաները 40 օրից ավել պայքարեն թշ նամու դեմ, հազարավոր զո հեր տանք, հազարավոր հաշ մանդամներ ունենանք, հազարավոր տղաներ մինչև հիմա խոնավ հողի վրա քնեն, որ Спасибо России անեք։ Բա տղերքը՞։ Գոնե հայատառ էլ գրեիք մի անկյունում ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ։ Անկեղծ խոսք կհասկանայի, եթե Ռուսաստանը իր կամքով միջամտած լիներ։

Անգամ Հայաստանի ուղղությամբ կատարված ռա զմական ոտն ձգություններին չարձագանքեց։ Թքած, որ Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ չեն քնում, բայց կարևորը Պուտինի նկարով դպրոց ուղարկեք երեխաներին։ Թքած, որ աշակերտը հորն է կորցրել, այս պա տերազմում, բայց կարևորը շնորհակալ ենք Ռուսաստան!!!

Հայաստանում ամենուրեք սև ժապավեններ են ու սև ազգեստ անցորդներ։ Դուք ի՞նչ սրտով եք գույնզգույն հագած գունավոր փուչիկներ փչած ու տորթը թխած կյարաբախառուսական փարթի անում։ Արցախից Հայաստան էիք ժամանել ու այդ նույն թղթի համար պա տերազմ կանգնեցրած Փաշինյանի հրաժարականն էիք պահանջում, որ այսօր այդ նույն թուղթը ստորագրած Պուտինին շնորհակալ լինե՞ք։ Որ մեր զո հված տղաների նկարների փոխարեն Պուտինի նկարը գրկե՞ք։

Բա մեր տղերքը՞։ Էնքան բան կուտակվեց սրտումս էդ մի նկարից։ Էնքան ցավ, էնքան ափսոսանք, էնքան վիշտ, էնքան հիասթափություն, որ էլ չգիտեմ ում և ոնց ներեմ!!!Այս ամբողջ ընթացքում ես մի բանից եմ հիասթափվել։ ՁԵԶԱՆԻՑ! Մեր տղերքին ու նրանց սխրանքը չգնահատող ՁԵԶԱՆԻՑ!!! Ռեգինա Պրազյանի ֆեյսբուքյան էջից

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեր տղաները 40 օրից ավել պшյքարեն թշնամու դեմ, հազարավոր զո հեր տանք, որ Спасибо России անեք․․ Ռեգինա Պրազյանի կոշտ գրառումը