Մի օր երջանկությունը անտառով գնալիս ընկնում է փոսը. Առակ որը պետք է կարդան բոլորը

Մի անգամ Երջանկությունը գնում էր անտառով ու հանկարծ փոսն ընկավ, նստեց ու սկսեց դառնագին լաց լինել: Այդ պահին մի մարդ է անցնում, Երջանկությունը լսում է քայլերը և բացականչում:— Բարի մարդ, հանիր ինձ այստեղից:— Իսկ ինձ ինչ կտաս դրա դիմաց, — հարցնում է մարդը:— Իսկ դու ինչ ես ուզում, — հարցնում է Երջանկությունը:— Ես ուզում եմ մեծ ու գեղեցիկ տուն ծովափին, որ արժենա միլիոն դոլար:

Երջանկությունը կատարեց այդ մարդու ցանկությունը, իսկ այդ մարդը մտավ տան մեջ ու մոռացավ օգնել Երջանկությանը : Երջանկությունը սկսեց ավելի բարձր լաց լինել:Հանկարծ կրկին ոտնաձայներ լսեց:— Բարի մարդ, հանիր ինձ այստեղից:— Իսկ ինչ կտաս դրա դիմաց, — հարցրեց մարդը:— Ուզում եմ թանկարժեք մեքենաներ ունենալ, տարբեր մակնիշների:

Երջանությունը կատարեց այս մարդու ցանկությունը, և վերջինս շատ ուրախանալով, անմիջապես սլացավ իր մեքենաները վայելելու, սակայն մոռացավ Երջանկությանը օգնել: Երջանկությունն ավելի ուժգին սկսեց լաց լինել: Հանկարծ մի մարդ նկատեց, որ անցնում էր մոտերքով:

— Բարի մարդ, ինչ կլինի ասա ինչ ես ուզում, միայն թե հանիր ինձ այս փոսից:— Ինձ ոչինչ պետք չի, — ժպտալով ասաց մարդը ու Երջանկությանը դուրս բերեց փոսից:Այդ օրվանից Երջանկությունը վազում է այդ մարդու հետևից ոչ մի քայլ հետ չմնալով նրանից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մի օր երջանկությունը անտառով գնալիս ընկնում է փոսը. Առակ որը պետք է կարդան բոլորը