Մոնթեի մասին պատմում են. «Ինձ մոտ ադրբեջանցի գե րներ կային, ասեց` Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի` Ավո, ի՞նչ կերակրել

«Ինձ մոտ ադրբեջանցի գերիներ կային, ասեց` Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի` Ավո, ի՞նչ կերակրել։ Ասեց` պետք է 3 անգամ կերակրել։ Ես էլ, թե` Ավո, կարո՞ղ է պատահի մի հատ էլ լողացնենք, ասեց` այ ճիշտ ես ասում, նաև լողացրու»։ Ասում են՝ Մոնթեն երկու տեսակի մարդկանց չէր սիրում. նրանց, ովքեր ալկոհոլ էին օգտագործում, մի բան էլ՝ չափն անցնում այդ հարցում, ու նրանց, ովքեր շողոքորթում էին իրեն։

Այդ երկու տեսակի մարդկանց Մոնթեն «էշ» էր անվանում, դրանից ավելի վատ բառ նրա բերանից դուրս չէր գա։ «Սպանդարյան երկրապահից Լավրենտի հետ մի դեպք եմ հիշում։ Կանգնած էին, Մոնթեն հարցնում էր, թե ովքեր էին։ – Դու ո՞վ ես։ -Ես հրամանատարն եմ։ – Դուն էշ ես։ – Դու ո՞վ ես։ -Ես հրաձիգն եմ։ -Դուն էլ ես Էշ։

Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր ասաց. -Մոնթե ջան, ես էլ եմ էշ։ -Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես»: «Երբ գնացել էինք Մոնթեի դին բերելու, Մարտունու բնակիչները թույլ չէին տալիս, ասում էին` Մոնթեն պիտի այստեղ մնա: Ա’յ, այդքան էին սիրում, Մոնթեն նրանցն էր»։ Խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով: Մոնթե. #Հաղթելուենք

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մոնթեի մասին պատմում են. «Ինձ մոտ ադրբեջանցի գե րներ կային, ասեց` Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի` Ավո, ի՞նչ կերակրել