Նախագիծն օրերս վերջնական հաստատվեց Կառավարության կողմից. Ինչքան գումար կստանան նորածինները

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու․ նախագիծն օրերս հաստատվել է Կառավարության կողմից։ Որոշման համաձայն՝ միայնակ մոր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար նոտարի հաստատած որևէ լրացուցիչ փաստաթուղթ անհրաժեշտ չէ։

Բացառություն են այն դեպքերը, երբ նպաստը նշանակվել է օտարերկրյա քաղաքացուն կամ երեխայի ծննդյան վկայականը տրվել է արտերկրում։ Իսկ ռազմական դրության ժամանակահատվածում նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը կարող է վճարվել երեխայի մյուս ծնողին՝ սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին ներկայացրած դիմումի հիման վրա։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նախագիծն օրերս վերջնական հաստատվեց Կառավարության կողմից. Ինչքան գումար կստանան նորածինները