Շտապ ու ԿԱՐԵՎՈՐ․ ԿԳՄՍ-ն հայտարարեց դասերի անցկացման կարգը․ Ի՞նչն է փոխվել

Հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը 2021-2022 ուսումնական տարում կիրականացվի օրումեջ, սակայն կլինեն նաև որոշ փոփոխություններ: Այս մասին ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեա սյանը նշեց, որ դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, և այդ որոշումը փոփոխելու մտադրություն չկա:

«Առկա ուսուցման պահպանումը կախված է մեզնից, մեր վարքագծից, թե որքանով մենք հետևողական կլինենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Բոլոր դպրոցներն այս տարի դասընթացները կիրականացնեն օրումեջ, եթե աշակերտների քանա կը 20-ից ավելի է: Մենք նախատեսում ենք նաև այնպիսի դեպքեր, երբ եթե ուսումնական հաստատությունները կարողանան հավուր պատշաճի պահպ անել բոլոր հակահ ամաճար ակային կանոնները, ապա կկարողանան դիմել ԿԳՄՍ նախարարություն, ինչից հետո կիրականացվի ստուգում, ապա կորոշվի, արդյոք դպրոցը կարո՞ղ է անցնել ամենօրյա ռեժիմով դասապրոցեսի»,- նշեց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորություն է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։ Դպրոցներում կպահպանվի դիմակներ կրելու ավանդույթը, ինչպես նաև կշարունակվի ախտահանման գործընթացը: Ներկայում միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում ու քայլեր են ձեռնարկվում, որպեսզի դպրոցներն ապահովվեն անհատական պաշտպանիչ ու ախտահանող միջոցներով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շտապ ու ԿԱՐԵՎՈՐ․ ԿԳՄՍ-ն հայտարարեց դասերի անցկացման կարգը․ Ի՞նչն է փոխվել