Շտապ օգնության բժիշկ եմ, շատ դեպքեր եմ տեսել, բայց այդ պապիկին մինչև հիմա հիշում եմ. քաղցած պա պիկն ու կուշտ ընտանիքը…

Այդ հերթափոխը մի քանի ժամ առաջ էր սկսվել, բայց հանգիստ էր անցնում: Նույնիսկ հասցրել էինք ընդմիջել և սուրճ խմել: Վերջում էլ մտքովս անցավ, որ մինչև հերթափոխի ավարտը գուցե էլ չկարողանամ նստել և մի քանի կոնֆետ գցեցի գրպանս: Հենց դուրս եկանք հանգստի սենյակից, լսեցինք դիսպետչերի ձայնը. —Հինգերորդ բրիգադ, կանչ ունենք: Տարեց մարդը իրեն վատ է զգում, էլ ուրիշ ոչինչ չեն կարողանում բացատրել: Մենք վերցնում ենք մեր նախապատրաստած ճամպրուկները և վազում դուրս:

Ընտանիքն ապրում էր երկու հարկանի տանը՝ գեղեցիկ պարսպապատված: Բակում մեծ շուն էր հաչում, որը, բարեբախտաբար, կապած էր: Մեզ մի տաղամարդ դիմավորեց և տարավ ներս: Տունը կարծես լաբիրինթոս լիներ, այնքան մեծ էր և խառը սենյակներով: Ես նկատեցի, ինչպես տանտերը դժգոհ հայացք գցեց մեզ վրա, երբ մենք ներս մտանք առանց կոշիկներներս հանելու:

Մտանք հիվանդի սենյակ. մեր առաջ սրտաճմլիկ տեսարան բացվեց. հատակին՝ մահճակալի մոտ, ընկած էր պապիկը, նա ձեռքերով հենվել էր հատակին և ուզում էր վեր կենալ, բայց դա իր մոտ չէր ստացվում: Մահճակալի վրա տեղաշորը տակնուվրա էր արված, սենյակում ամեն ինչ թափթփված էր, օդը շատ ծանր էր: Պապիկին պառկեցրինք անկողնու մեջ, պատուհանը բացեցինք: Սկսեցինք հարցուփորձ անել: Այդ ընթացքում սենյակ եկան բոլոր տանեցիները. մեզ դիմավորած տղամարդը, նրա կինը և երկու դեռահաս:

Նրանք միմյանց հերթ չտալով սկսեցին պատմել, որ «պապիկը ուզում էր գնալ պետքարան և ընկավ, բայց չգիտեն դրա պատճառը»: Ստուգեցինք սիրտը, նորմալ աշխատում է: Չափում ենք ճնշումը, իսկ այն 70/60 է, սարսափելի ցածր: Իմ կոլեգան, ով ունի 30 տարվա աշխատանքային փորձ, հարցրեց. —Պապիկ ջան, ե՞րբ և ի՞նչ ես վերջին անգամ կերել: —Դե…թեյ է խմել…-կլոր որովայն քորելով՝ պատասխանեց տան տղամարդը և պտտվեց կնոջ կողմը: —Մենք նրան կերակրում ենք, նա ինքնուրույն չի ուտում, այս ի՞նչ հարցեր եք տալիս: Մենք բարեկարգ ընտանիք ենք,— կնոջ ձայնի մեջ ակնհայտ դժգհություն կար:

ՈՒշագնացության պատճառը պարզ էր. տարեց մարդուն պատշաճ կերպով չեն կերակրել: Եվ ըստ երևույթի, ոչ էլ խնամել են նրան: Պապիկին հոսպիտալացնելու որոշում կայացրեցինք: Չգիտեմ, նա քանի կիլոգրամ էր կշռում, բայց խեղճին հեշտությամբ գրկեցինք, որ հասցնենք մինչ շտապ օգունթյան մեքենան: Արդեն ճանապարհին, երբ ֆելդշերը գլյուկոզայով կաթիլային էր միացնում, ես նայեցի պապիկի դեմքին. այն արտահայտում էր հուսալքվածություն և տխրություն:

Ես բռնեցի նրա ձեռքը և հիշեցի կոնֆետների մասին, որ դրել էի գրպանս: Տվեցի նրան, կերավ և կամաց ձայնով ասաց. —Շնորհակալ եմ, աղջիկս… Այդ օրը հերթափոխից տուն վերադարձա շատ վատ վիճակում, հոգիս այնքան ծանրացած էր: Աչքերս չէին չորանում արցունքներից… Անհնար է մոռանալ ծռված, ծերացած պապիկին և նրա կուշտ, գոհ հայացքով և բարեկարգ ընտանիքին…

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շտապ օգնության բժիշկ եմ, շատ դեպքեր եմ տեսել, բայց այդ պապիկին մինչև հիմա հիշում եմ. քաղցած պա պիկն ու կուշտ ընտանիքը…