Ո՞ւր է կորել 90-ականների ամենահայտնի երգչուհի Անահիտ Մանուկյանը. նա հայտնվե՞լ է հոգեբ ուժարանում (տեսանյութ)

90-ականներին Անահիտ Մանուկյանը համարվում էր ամենահայտնի երգչուհիներից մեկը: Չնայած փառքին՝ ըստ երգչուհու գործընկերների եւ ընկերների իրեն բավական միայնակ էր զգում: Անահիտի գործընկերների խոսքերով՝ նա բարդ բնավորություն ուներ, իսկ Հայաստանում անցկացրած վերջին տարիներին իրեն չգնահատված էր զգում: Անահիտն ամուսնացած էր, սակայն երբ հերթական անգամ մեկնել էր Հոլանդիա, ամուսնուն զանգահարել էր եւ ասել էր, որ այլեւս չի վերադառնալու:

Երգչուհին առաջարկել էր նրան գալ իր մոտ, սակայն ամուսինը հրաժարվել էր՝ նշելով, որ Երեւանից բացի այլ վայրում չի ցանկանում ապրել: Անահիտը եւ ամուսինը երեխաներ չունեին, ի վերջո, այդպես էլ ամուսնալուծվեցին: Ասեկոսեներ էին պտտվում, որ երգչուհու ամուսինը դավաճանել էր նրան, ինչն էլ երգչուհին չէր կարողանում ներել: Նշենք, որ Անահիտը Հոլանդիայում հաստատվելուց հետո տարիներ անց պարզապես անհետացել էր իր ընկերների կյանքից:

Զանգահարում էր միայն երգչուհի Էմմա Պետրոսյանին, սակայն տարիներ անց այդ զանգերն էլ էին դադարել: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Անահիտը Հոլանդիայում հայտնվել էր հոգեբ ուժարանում: Գործընկերները հրաժարվում էին հավատալ այդ վարկածին: Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է Անահիտը եւ ինչով է զբաղվում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ո՞ւր է կորել 90-ականների ամենահայտնի երգչուհի Անահիտ Մանուկյանը. նա հայտնվե՞լ է հոգեբ ուժարանում (տեսանյութ)