Որպեսզի ձմռանը կանաչի չգնեք, ամռանն այսպես արեք․ մատչելի եղանակ

Վերցնել կանաչ սոխ, սամիթ և մաղադանոս, լվանալ, թափահարել ջուրը և չորացնել սրբիչի վրա։ Այժմ անհրաժեշտ են պլաստիկե շշեր (ցանկալի է վերցնել լայն վերևով շիշ)։ Կանաչ սոխը պիտի չորանա, որպեսզի ոչ մի կաթիլ ջուր չմնա։ Կտրատել այն և լցնել շշերի մեջ՝ ընթացքում թափահարելով, որ սոխը սեղմվի։

Փակել կափարիչներով և ուղարկել սառցարանը։ Նույն կերպ էլ վարվել սամիթի և մաղադանոսի հետ։ Նաև կարող եք օգտագործել զիպ փականով տոպրակ․ դրանց մեջ լցնել կանաչին, սեղմել, որ դուրս գա օդը, փակել և ուղարկել սառցարանը։

Եթե ունեք ժամանակ, կարող եք նաև չափաբաժնային տոպրակներ պատրաստել։ Այսինքն փոքր տոպրակների մեջ լցնել այնքան կանաչի, որքան օգտագործում եք ուտեստ պատրաստելիս։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Որպեսզի ձմռանը կանաչի չգնեք, ամռանն այսպես արեք․ մատչելի եղանակ