Ուզու՞մ եք, որ մաշկդ շողշողա թարմությունից ու միշտ առողջ տեսք ունենա, ուրեմն արա այն, ինչ քեզ կասեմ հիմա

Մաքուր սպիտակուցային սնունդ Կերեք սերմեր, ընկույզ, ոսպ, հավ, հնդկահավ, տավարի միս, ձու: Ճարպեր, որոնք դրական են ազդում հորմոնալ համակարգի վրա Կոկոսի յուղ և կոկոսի ծագման բոլոր ապրանքները Դրանք պարունակում են լաուրինաթթու, որը բու ժում է մաշկը և չափազանց օգտակար է հորմոնների արտադրության համար։ Յուղը արագ ներծծվում է, արագացնում է նյութափոխանակությունը, սպա նում է օրգանիզմի վնասակար բակտե րիաները։

Ավոկադո Պարունակում է առողջ ճարպեր, որոնք օգնում են մեր մարմնին կլանել և օգտագործել սննդանյութերը: Ավոկադոն պարունակում է նաև բջջանյութ, կալիում, մագնեզիում, վիտամին E, B խմբի վիտամիններ և ֆոլաթթու, որոնք անհրաժեշտ են օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու համար:

Բուսական յուղեր Յուղերը ճարպային լուծվող A, D, E և K2 վիտամինների հարուստ աղբյուր են: Այս սննդանյութերը առանցքային են հորմոնների արտադրության համար: Յուղն ապահովում է մեծ քանակությամբ կարճ և միջնաժամկետ ճարպաթթուներ, որոնք աջակցում են իմունային ֆունկցիային, խթանում են նյութափոխանակությունը և ունեն հակամանրէային հատկություններ:

Ձվի դեղնուցներ Դեղնուցները հարուստ են վիտամիններով և հանքանյութերով, այդ թվում՝ A, D, E, B2, B6, B9, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, կալիում և քոլին, որոնք բոլորն էլ նպաստում են մաշկի առողջությանը: Ձվի դեղնուցում պարունակվող խոլինը և յոդը նույնպես կարևոր են առողջ վահանաձև գեղձի հորմոններ ստեղծելու համար: Ընկույզ և սերմեր Ջրով թրջած ընկույզներ և սերմեր, ձիթապտուղ և ձիթապտղի յուղ, ֆերմենտացված ձկան յուղ, կանեփի յուղ, կտավատի սերմի յուղ և հում կաթնամթերք:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուզու՞մ եք, որ մաշկդ շողշողա թարմությունից ու միշտ առողջ տեսք ունենա, ուրեմն արա այն, ինչ քեզ կասեմ հիմա