Ուխտատեղի, որը հայտնի է իր բո ւժիչ զորությամբ. Այն գտնվում է Լոռու մարզի հրաշագեղ անկյուններից մեկում

Լոռու մարզի հրաշագեղ անկյուններից մեկում իր հանգիստ կյանքն է ապրում Արդվին գյուղը։ Սակայն գյուղն պարուրված է հետաքրքիր ու հրաշագործ պատմություններով։ Գյուղի անվանումը կապված է մի շատ հետաքրքիր բանահյուսության հետ։ Ըստ նրա Հովհաննես Գ Օձն եցի Իմաստասեր կաթողիկոսը (717-728 թթ.), թողնելով Դվինը, վերադառնում է Օձուն, բայց քան ի որ կուսակրոն հոգևորական էր և չէր կարող ապրել բնակելի վայրում, որոշում է դրանից մի փոքր հեռու եկեղեցի կառուցել ու բնակվել այնտեղ։

Վանքը կառուցելուց հետո, ըստ բանահյուսության , նա ասում է․ «Սա առա, Դվինը տվի»։ Այդտեղից էլ առաջ է եկել գյուղի անվանումը։ Այս վայրը չի սահմանափակվում այս պատմությամբ, նա ավելի շատ հայտնի մեկ այլ հրաշագործությամբ։ Գյուղից դեպի եկեղեցի տանող ճանա պարհին կա մի ժայռ կա, որի երկայնքով անցնում է մուգ ապարաշերտի երակ, որ կոչվում է Օձի պորտ: Այն, իրոք, օձի նման է:

Նրա տակից աղբյուր է բխում, որ բուժիչ հատկություն ունի և կոչվում է «Օձի պորտ»։ Այս ուխտատեղի դարձած աղբյու րը հայտնի է մեկ այլ ավանդապատումով։ Ըստ դրա, մի կին հանդիպում է վիշապ օձերի և օգնություն է կանչո ւմ: Հովհաննես Օձնեցին ուղարկում է իր աշակերտներին: Յոթ աշակերտ գնում ու չեն վերադառնում:

Օձնեցին ինքն է գնում, գավազանով հարվածում է օձին ու ասում. «Թող քո պորտից բուժիչ ջուր բխի, իսկ ինքդ քար դարձիր»: Այդպես էլ լինում է: Օձի պորտից հ ոսող ջուրը ոսկի ու արծաթ է պարունակում: Ջրի բուժիչ հատկություններից խոսելն իսկ ավելորդ է

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուխտատեղի, որը հայտնի է իր բո ւժիչ զորությամբ. Այն գտնվում է Լոռու մարզի հրաշագեղ անկյուններից մեկում