ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Երևանում ուժեղ քամի է ու պտտահողմ

Ներկայացնում ենք Faktor.am-ի ուղիղ միացումը Երևանից: Մայիսի 24-ին, 27-29-ի՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ Մայիսի 24-ին՝ կեսօրից հետո, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Մայիսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Երևանում ուժեղ քամի է ու պտտահողմ