«Ու հենց այդ պահին տեսա այն, ինչը չէի կարող երբևէ կանխատեսել»․ Կարպիս Փաշոյանը` 18-ամյա զի նվորների տոկունության մասին

Լրագրող Կարպիս Փաշոյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Օրերից մի օր գիշերն ահավոր խուճապ առաջացավ, որովհետև տեղեկություն էր ստացվել, թե մեր ուղղությամբ մեծաքանակ զորք և տանկեր են շարժվում։ Որոշ մարդիկ հիստերիայի մեջ էին ընկել, իսկ որոշներն էլ առաջարկում էին նահանջել։ : Դժոխային մթության մեջ այսպիսի քննարկումներ էին ու հանկարծ հեռվից ոտնաձայներ լսվեցին։ Խառնվեցինք իրար, 1-ին հայացքից թվաց, թե դիվե րսիա է։

Սակայն ոչ, պարզվեց, որ զինվորներ են հակատ անկային զորքերից։ Այսինքն մինչև մեր իմանալը հետա-խուզությունն արդեն հրամանատարությանը հաղորդել էր լայնամասշտաբ հար ձակման վերաբերյալ։ Բնականաբար զինվորների ներկայությունը մեծացրեց անհանգստությունը և մարդիկ սկսեցին իրար խառնված հարցեր տալ՝ ընդհանուր իրավիճակի ու տանկերի մասին։

Եվ հենց այդ պահին ես տեսա այն, ինչը չէի կարող երբևէ կանխատեսել։ 18 տարեկան զինվորները, որոնք դեմքներին նորմալ թրաշ էլ չունեին, հանգստացնում եւ մխիթարում էին 30֊40 տարեկան հասուն տղամարդկանց։ Մոտավորապես այսպես. «Տղերք ջան մի անհանգստացեք, եթե տանկեր գան, ապա մենք ստեղ ենք, հակատանկիստներ ենք, մեր հետ ֆագոտներ ենք բերել, հրե տանին վերևից ա աշխատում, իսկ մեր վաշտն էլ կողքներս ա ու անհրաժեշտության դեպքում կմիանա։ Մի՛ անհանգստացեք»։

Էս պատմությունը, իհարկե, որևէ մեկին նսեմ ացնելու համար չեմ պատմում։ Տանկից վախենալն ավելի քան տրամաբանական է, հատկապես ղռռոցը լսելուց հետո։ Բայց իմ ասելքը լրիվ ուրիշ է. կամավորականներն ու զինապարտները կարևոր, սակայն խիստ խորհրդանշական դերակատարություն ունեն։ Պատերազմի ծանրության իննսուն տոկոսն ընկած է կանոնավոր բանակի շարքային զինվորների և նրանց հրամանատարների ուսերին։ Շատ պարզ ձևակերպեմ, դեմք են իրանք ու եթե այդպիսին չլինեին, ապա մենք 3 օր նույնիսկ չէինք դիմանա»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ու հենց այդ պահին տեսա այն, ինչը չէի կարող երբևէ կանխատեսել»․ Կարպիս Փաշոյանը` 18-ամյա զի նվորների տոկունության մասին