Չափազանց համեղ թխվածք` շատ պարզ և հասանելի բաղադրիչներով

Այս թխվածքը 1 անգամ փորձելուց հետո ուղղակի կիսրահավեք դրան։ Անչափ համեղ է ստացվում։ Բաղադրիչներ՝ Խմորի 1 շերտի համար` 2 ձու; 1 բաժակ շաքարավազ; 1 բաժակ մածուն; 1 թ/գ սոդա; 1 թ/գ վանիլին; 1 բաժակ ալյուր; 2 ճ/գ կակաո։ Կրեմի համար` 1 բաժակ շաքարավազ; 2 ճ/գ ալյուր; 2 ճ/գ եգիպտացորենի օսլա; 2 բաժակ կաթ; 250 գ մարգարին; 100 գ կոկոսի փաթիլներ; Վանիլին

Ջնարակի համար` 2 ճ/գ կակաո; 1 սուրճի բաժակ շաքարավազ; 10 գ մարգարին; 3 ճ/գ ջուր; Շոկոլադ` ըստ ցանկության։ Պատրաստման եղանակը․ Ձուն և շաքարավազը լավ հարել։ Մածունին ավելացնել սոդա, խառնել, ավելացնել ձվին և լավ խառնել։ Ավելացնել կակաո, ալյուր, վանիլին և լավ խառնել։ Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, լցնել խմորը, հավասարապես տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում: Նույն բաղադրատոմսով պատրաստել 2-րդ բիսկվիթը

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է շքարավազը, ալյուրն ու օսլան խառնել իրար։ Մաս-մաս ավելացնել կաթն ու լավ խառնել։ Դնել միջին ջերմության կրակի վրա, խառնելով եփել (այն պետք է մի քիչ թանձրանա), ապա թողնել սառչի։ Մարգարինը լավ հարել, ապա մաս-մաս ավելացնել կրեմն ու շարունակել հարել։ Ավելացնել կոկոսի փաթիներ, մի պտղունց վանիլին, հարել և թողնել մի կողմ։ Կրեմից 3 ճ/գ առանձնացնել թխվածքի վերևին քսելու համար, իսկ մնացածը լցնել խմորի վրա և հավասարապես տարածել

Դնել խմորի 2-րդ շերտը, քսել առանձնացված կրեմը։ Ջնարակի պատրաստման համար անհրաժեշտ է կակաոն մաղել, ավելացնել 1 սուրճի բաժակ շաքարավազ, 10 գ մարգարին, 3 ճ/գ ջուր, շոկոլադ։ Դնել կրակին և անընդհատ խառնելով եփել` թողնել եռա ու վերցնել կրակից։ Լցնել թխվածքի վրա, զարդարել կոկոսի փաթիլներով և 1 ժամ թողնել սառնարանում կամ պարզապես թողնել հանգստանա և մատուցել։ աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Չափազանց համեղ թխվածք` շատ պարզ և հասանելի բաղադրիչներով