Չեմ հասկանում, թե որ արժանիքի համար պետք է թեյավճար թողնեմ. Միգուցե՞ ինչ-որ մեկն ինձ կբացատրի

Ես չեմ հասկանում, թե ինչու ես պետք է թեյավճար թողնեմ մատուցողներին, եթե նրանք ընդամենը պետք է գրի առնեն կամ հիշեն պատվերը և ասեն խոհանոցում: Իսկ պատրաստում են խոհարարները և ինչու այդ թեյավճարը նրանց չտալ: Ես մանկապարտեզում դաստիարակ եմ աշխատում ու վերեջերս մյուս դաստիարակը դուրս եկավ աշխատանքից և նրա խումբը տվեցին ինձ: Ես հիմա 43 երեխա ունեմ: Ես միայնակ եմ աշխատում և դայակն էլ է միայնակ աշխատում:

Նա օրեկան Էվերեստի բարձրության չափ ափսե է լվանում և ոչ ոք մեզ դրա համար թեյավճար չի թողնում: Երբ խումբ էր ավարտում, ինձ ծաղիկներ կոնֆետներ և շամպայն նվիրեցին, իսկ իմ գործը ավելի պատասխանատու է, քան մատուցողներինը, քանի որ մենք երրեխաների հետ գործ ունենք:

Ես չեմ հասկանում, թե ինչու են մատուցողներին թեյավճար թողնում, իսկ այլ աշխատողներին ոչ: Ամուսինս ասում է, որ այդպես ընդունված է, բայց ես մտածում եմ, որ մատուցողը իր պարտականություններն է կատարում և պետք չէ նրան թեյավճար թողնել դրա համար:

Դե պատկերացրեք, որ դուք գալիս եք մանկապարտեզ և տեսնում եք, որ ձեր երեխան ողջ և առողջ է ու դրա համար թեյավճար եք թողնում: Պատրաստում է խոհարարը, իսկ մատուցողը միայն տանում է ուտելիքը և ես նույն ռեստորան գնում եմ միայն լավ պատրաստելու համար, այլ ոչ թե լավ մատուցելու: Նաև ընդունված է թեյավճար թողնել տաքսու վարորդներին, բայց ինչու, չէ որ նա իր պարտականությունն է կատարում: Իսկ դուք ինչ եք կարծում՝ արժե թողնել թեյավճար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Չեմ հասկանում, թե որ արժանիքի համար պետք է թեյավճար թողնեմ. Միգուցե՞ ինչ-որ մեկն ինձ կբացատրի