Պահածոյացված բուլղարական պղպեղ ձմռան համար

Կիրակի առավոտյան շուկա գնալը մայրիկների ամենշաբաթյա ծեսն է: Ամռան առաջին կեսին նրանք դդմիկներ և լոլիկ են գնում, կեսին` անցնում սմբուկներին, և հիմա անցել են պղպեղին: Ամեն տարի ամռանը մենք չարչարվում ենք պահածոյացման գործերով, որովհետև լավ ենք հիշում, թե ինչ գներ են սուպերմարկետներում ձմռանը: Այս կերպ պատրաստված պղպեղները հարմար են աղցանի, խորտիկի և այլ ուտեստների համար:

Անհրաժեշտ բաղադրիչները. Ջուր 2 լ, Շաքար 1,5 ճաշի գդալ, Աղ 1,5-2 ճաշի գդալ, Սև պղպեղ 2-3 հատ, Դափնու տերեւ 2-3 հատ, Քացախ 50 մլ, Բուլղարական պղպեղ 1 կգ: Պատրաստման եղանակը. Այս պահածոյի համար պետք է վերցնել սովորական դեղին պղպեղ: Դա շուկայում ամենաէժանն է: Առաջին քայլն այն է, որ բանջարեղենը պետք է լավ լվանալ հոսող ջրի տակ: Այնուհետև հեռացնել պղպեղի ցողուններն ու սերմերը: Մաքրած բանջարեղենը տեղափոխել խորը կաթսայի մեջ և ծածկել եռացող ջրով: 15 րոպե անց դրանք կփափկեն, պատրաստ կլինեն մշակման համար:

Այդ ընթացքում կարող եք մանրէազերծել պահածոները ծանոթ ու հարմար եղանակով: Դրանից հետո լցրեք դրանք փափկած պղպեղով: Կարելի է ավելի շատ տեղավորել, եթե փոքր պղպեղները դնեք խոշորների մեջ: Այժմ պետք է պատրաստել մարինադ: Ջրին ավելացնել հատիկով պղպեղ, դափնու տերևներ, աղ և շաքար: Խառնուրդը եռացնել կաթսայի մեջ և եփել մի քանի րոպե: Լցնել մարինադը բանկաների մեջ: Ամենավերջում ավելացնել քացախը:

Փակել բանկաները ստերիլ կափարիչներով, շրջեք դրանք գլխիվայր և փաթաթեք ծածկոցի մեջ: Երբ բանկաները սառչեն, կարող եք շարել նկուղում, կամ պահոցում: Այս բաղադրատոմսի համաձայն պահածոյացված պղպեղը ձմռանը կարելի է ոչ միայն հենց այդպես մատուցել որպես խորտիկ: Դրանով կարելի է պատրաստել գերազանց լցոնված պղպեղ: Պահածոյացված բուլղարական պղպեղը ձմռան համար պատրաստ է: Բարի ախորժակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պահածոյացված բուլղարական պղպեղ ձմռան համար