Պայ թյունի փոշին մշուշի պես պատել էր ամեն ինչ․ սրտիս դեմ առավ խոստումը ,որ տվել էինք իրար՝ ես ու Գևը

Ապրիր ընկերս — Պա յթյունի փոշին մշուշի պես պատել էր ամեն ինչ:Շուրջը խավար էր: -Գևոր,-ձայնեցի ընկերոջս: Լռություն էր… -Գև ,ձեն հանի ախպե՛ր: Լռություն էր,ճնշող լռություն: -Դավ հետ սողա ,ժամանակ չկա, Գևորը երևի զոհվել է,էլ չես օգնի, զե նքերը ;փամփուշտՉեմ լսում, ականջներումս զնգում են հրամանատարի խոսքերը`Գևորը չկա,չկա,չկաաա՜..Ո՞նց չկա: Ու սողում եմ առաջ՝ դեպի պայթյունի փոսը -Զինվո՛ր -,լսում եմ հրամանատարի ձայնը,-լսում ես,Զինվո՛ր, հետ արի՛, սա հրաման է,Դավի՛թ :

-Չէ ,կամանդիր ջան ,կախես էլ ՝հետ չեմ գա,Գևորը մնաց ,իմ ընկեր Գևը մնա՜ց… Ու էդ մի քանի ակնթարթում աչքիս առաջ մացառոտ գնդի պես գլորվեց ու սրտիս դեմ առավ խոստումը ,որ տվել էինք իրար ես ու Գևը.(երբեք իրար չթողնել ,որ գերի տանեն ,տեսնելուց՝ կրակել ,սպանել, բայց չթողնել, որ գերի տանեն;) Ականջիս հասած խուլ տնքոցը կտրեց մտքերիցս,ոնց որ Գևի ձայնն էր.Տնքոցի ուղղությամբ սողացի ,արդեն ավելի հստակ էի լսում ,ինքն էր, հա,հա, ինքն էր,սրտս սկսեց արագ –արագ խփել. Հողի տակից երևում էր Գևի արնաշաղախ մարմինը ,տեսա…

-Ախպեր ես եմ,-շշուկով ասեցի ,որ չվախացնեմ,- ես եմ, Դավնա, ցավդ տանեմ. ախպե՜րս ,մի տնքա՛, սուս, լիքն են դրանք ,-շշնջում եմ Գևիս ականջին ու փորձում քաշել դեպի մեր դիրքի կողմ ,սողալով դժվար է ,էն էլ Գևիս պես էրկուսը էրկուսի վրա տղուն,զենքս էլ մի կողմից,շատ մոտից էլ էն թուրքի վաստակների հաչոցն եմ լսում, ,շատ-շատ մոտ.<<Տեսնես ինչ են խոսում,կարողա՞ տեսան,Գև ջան կհանեմ քեզ ,ախպերս ,հլը իրար հետ քեֆեր ենք անելո՜ւ,մեռնե՛մ քեզ,ախպերս…հասանք ,մերոնց տեսա,հասանք …հասանք …հասանք…>>

Սառը դող զգացի, հետո ներսիցս մի ջերմություն մինչև ականջներս վառեց ,էլի դող ;էլ չեմ հիշում,մեկը ականջիս տակ գոռում էր.<<Դավի՜թ ,Դավիթ տղա՛, հլը լավացի, շան քոթակ եմ տալու…հալալա քեզ… մեռնեմ հերոս ջանիդ ,Դա՜վ… Գևը ողջա …կդզվեք ախպերներ ջան ,ես ձեր հերոս հոգուն ղուրբան…տղե՛րք, արագացրե՛ք, արնաքամ կլինեն,շուտ արե՛ք ,- լռությոոոուն…էլի ձայներ ,-բժի՛շկ կապրի՞,հո մահացու չի՞ Ի՜ ,կամանդիր ջան, էս լացո՞ւմ ես,Էս ի՞նչ լաց ու կոծա,Էս ինչա՞ եղել…

Վերևից լավ էր երևում՝ մայրս նստած էր գլխավերևս, ձեռքը ճակատիս,քարացած, անշարժ արձանի պես`,չէր լացում …շուրջը մարդիկ …Կամանդիրս կծկվել, մի բուռ էր դառել, էս ինչիա՞ լացում… Գևս աչքովս ընկավ ,վիրակապով էր,գրկել էր մորս ուսերը …հետո ինչ որ երաժշտությու՜ն…թափո՜ր …մեդա՜լ …լռությո՛ւն,լա՛ց,կրակո՛ց,զգա՛ստ…էլի լռություն ,էլի լաց …ծաղիկնե՜ր,հերո՜ս,հերո՜ս, … լսում էի Գևիս խոսքերը.<<Դավ ,գիտեի որ կգաս հետևցս,սպասում էի որ կգաս …>>Ուզում էի Գևորին ասել՝Գևս ,ես չէի կարա չգամ, ախպե՜րս , դու էլ կգաիր,ապրի;, իմ փոխարեն էլ ապրի,մարդի՛կ, ապրե՛ք իմ փոխարեն, իմ չապրածը ձեզ եմ նվիրում ,մարդիկ,; Մա՛մ ,մամ ջան,կներես, կներես մամ ,Գևս ինձ էր սպասում,մամ մի լացի,մաաաամ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պայ թյունի փոշին մշուշի պես պատել էր ամեն ինչ․ սրտիս դեմ առավ խոստումը ,որ տվել էինք իրար՝ ես ու Գևը