Պաշտոնական. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտարարություն տարածեցին

Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն` «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ»,- ընդգծել են ՀՀ Զու ԳՇ-ից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պաշտոնական. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտարարություն տարածեցին