Պաշտոնյան հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շի րիմին թողել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և գրառում

Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆԻ» շքանշանը թողել էր որդուս շի րմաքարին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմա հացած եղբայրներին: Այս մասին Facebook-ի իր էւում գրել է 44-օրյա պա տերազմում զո հված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ճիշտ է, բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ էլ որ արած լինենք, միևնույն է պա տերազմի ծանրությունը առաջնագծում տղաների ուսերին էր ընկած: Որ այսօր իրենց կյանքի գնով ենք ապրում ու ապրելու բեռը գնալով ավելի է ծանրանում, երբ սա հմանում կրկին զի նվորներ են անմա հանում: Բայց այս համատարած խավարում, տվյալ անձնավորության՝ խղ ճի առաջ ազնիվ գտնվելու ու միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը, կրկին արժեւորեց մեր Հերոսների սխրանքը, քանզի նրանք ապրում են, քանի դեռ հիշում ենք ու գնահատում:

Շնորհակալ ենք Ձեզ, ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին խոնարհվելու համար, քանզի դա յուրաքանչյուրիս պարտքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծառայողների շարքում կան նաև Ձեզ պես սրտով ու խղճով առաջնորդվող ողջամիտ մարդիկ ու ամենակարևորը՝ բոցավառեցիք մեր ազգային արժանապատվությունը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու հույսը»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պաշտոնյան հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շի րիմին թողել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և գրառում