Պատասխանեմ` «ինչու՞ մինչ օրս չենք վերադառնում» հարցին, քանի որ. Մերօրյա հերոս Միքայել Միքայելյանի գրառումը

Միքայել Միքայելյանը գրում է. Պատասխանեմ` «ինչու՞ մինչ օրս չենք վերադառնում» հարցին. Երևի նկարից պարզ երևում է, թե ինչ ենք անում։ Այո՛, փշ ալար ենք բարձում։ Այն փշ ալարը, որով պետք է գծվի Հայաստանի և Արցախի սահմանը, այն փշ ալարը, որով իմ հայրենիքը կրկին պետք է մաս-նատվի։ Ամեն ձողը բարձելիս (մոտ 1000-ից ավել) մենք հասկանում էինք, որ ամեն մի ձողը մեր ժողովրդի մեղքերից մեկն է, անարդարության ձողերից մեկն է։
Գիտե՞ք, թե ինչ դժվար է հայրենիքդ փշ ալարով առանձնացնելը, այն նույն փշ ալարով, որով Հայաստանը առաձնացված է իր արևմտյան կեսից։

Փ-շալարը տեղադրելիս, ուզում ենք հողի մյուս կողմում կանգնել, որպեսզի վերջին անգամ զգանք մեր հայրենիքի ջերմությունը։ Արդեն պատրաստի փ-շալարին նայում ենք այն աչքերով, որով ամեն օր մեր տան պատուհանից նայում ենք Արարատին։ Եվ այսքանից հետո, ցավով եմ տեսնում այն թու-յնն ու մա-ղձը, որ թափում եք միմյանց վրա։

Դուք լսել եք, որ հայրենի հող ենք կորցնում, մենք` տեսնում։ Հգ. Նկարը նկարելուց առաջ տղերքին համոզում ու խնդրում էի, որ ժպտան, ասեցի ժողովրդի համար ա, թող տեսնեն, որ անկախ ամեն ինչից մեր դուխը տեղն ա։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պատասխանեմ` «ինչու՞ մինչ օրս չենք վերադառնում» հարցին, քանի որ. Մերօրյա հերոս Միքայել Միքայելյանի գրառումը