Պարզ խրթխրթան թխվածքաբլիթ․ Երբ հյուրերն արդեն հասնում են․ Իսկական հրաշք է

Ամենապարզ, արագ, մատչելի և շատ համեղ հյուրասիրությունը, պատրաստվում է մեկ-երկու հաշվով, սակայն գերում է իր բույրով և տեսքով։ Անհրաժեշտ բաղադրիչներ․3 բաժակ ալյուր, 200գ փափկած կարագ 2 ձու, 200գ շաքարավազ 1թ․գ․ փխրեցուցիչ, վանիլին Պատրաստման եղանակ․ Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի։

Ավելացնել փափկած կարագը, լավ տրորել և հարել։ Միացնել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղելով լցնել ձվային զանգվածի մեջ։ Հունցել փափուկ խմոր և 1 ժամով ուղարկել սառնարանը։

Խմորից գնդիկներ ձևավորել, յուրաքանչյուրը թաթախել սպիտակուցի, այնուհետև շաքարավազի մեջ։ Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի։ Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել նախապատրաստված գնդիկները և ուղարկել ջեռոցը։ Թխել 30 րոպե։ Բարի ախորժակ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պարզ խրթխրթան թխվածքաբլիթ․ Երբ հյուրերն արդեն հասնում են․ Իսկական հրաշք է