ՊՆ-ն՝ սահմանին ներկայիս իրավիճակի մասին

ՊՆ․ Հայկական կողմի վի րավորների ճշգրիտ թիվը 4-ն է․ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբ եջանական ԶՈՒ կողմից իրականացված սա դրանքի հետևանքով հայկական կողմի վի րավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադր բեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադր բեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ 07։30-ի դրությամբ ունենք երկու վի րավոր, ևս հինգ զի նծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։ 08։30-ի դրությամբ,

հայկական կողմն ունի երեք զո հ, ևս երկու զի նծառայող վի րավոր են։ 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է: 11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին,

նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ՊՆ-ն՝ սահմանին ներկայիս իրավիճակի մասին