Ջերմաստիճանը ԿՏՐՈՒԿ կնվազի․ Հայտնի է, թե որ օրվանից

Երևանում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Ապրիլի 30-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` Ապրիլ 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 28-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ջերմաստիճանը ԿՏՐՈՒԿ կնվազի․ Հայտնի է, թե որ օրվանից