ՌԴ ՊՆ-ն՝ այս պահին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ռուս խաղաղապահները ապահովում են նաև քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր և տրամադրում են մարդասիրական օգնություն:

«Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանի տարածքից 634 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, ավելի քան 38,3 հազար մարդ վերադարձել է նախկին բնակության վայրեր»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հաղորդեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, որ դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունները սկսվում են:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ՌԴ ՊՆ-ն՝ այս պահին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին