Ռոբերտ, ցանկանում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով. Վահան Շիրխանյանի սենսացիոն բացահայտումները. ինչպես վաճառվեց Հայաստանը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ցանկանում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն եւ դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ցանկանում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով. 1992 թիվ, հունիս ամիս։ Ստեփանակերտի հրապարակը և մար զադաշտը լցված էր 35000 փա խստականներով Շահումյանից ու Մարտակերտից։

Ես եկա քո մոտ և ասացի, որ նրանց բոլորին պետք է տեղավորել Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում, իսկ ես կպայմանավորվեմ Հայաստանի կառավարության հետ, որ ամեն ընտանիքին օգնություն տրվի, քանի որ երկրաշա րժից, ադրբեջանահայ փախ ստականներից հետո Հայաստանում ոչ մի ազատ հանրակացարան, հյուրանոց, դպրոց չկար։

Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախ ստականների ևս մեկ խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։ Լիսագոռից նոր էի անցել, տեսա՝ ճանապարհը լցված է փախս տականներով, բոբիկ, ցնց ոտիավոր ծեր ու մանուկներով, սոված ու ծարավ։ Հարցիս, թե ո՞ւր եք գնում, պատասխանեցին՝ Քոչարյանը ասաց, որ գնացեք Հայաստան, Ղարաբաղում տեղ չկա։ Տեսարանը ահավոր էր։ Ես հասա Ստեփանակերտ, մտա քո մոտ ու ասացի՝ «դու անասուն ես»։

Բռու նցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։ Արդյունքում Արցախը զրկվ եց 35000 բնակչից, ու Հայաստանի փախս տականների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագաղ թեց Հայաստանից։ Գուցե դա քո անթաքույց ատե լության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների հանդեպ։ Ես այդ օրը համոզվեցի, որ մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում, որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։

Դե, իհարկե, Ստեփանակերտը, Լաչինը, Վանքը, Մարտունին, Սարսանգը, Քարինտակը, ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբատլին և այլ բնակավայրերը, ուր ես եղել եմ հարյուրավոր անգամ, սահմանից «հեռու» են 50-100 կմ, ինչպես դու ես գրում քո «пису лька»-ում։ Պարզվում է՝ դու Արցախի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։ Միտումնավոր դեռևս բաց եմ թողնում մինչև 98-ը եղած մանրուքները, չնայած դրանք բոլորովին էլ մանրուքներ չեն։ 1998 թ. երեսուն մա րտի, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված քսանյոթ տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահ անջով։

Եվ, իհարկե, խա բեցիր, ինչպես միշտ։ 1998 թ. դեկտեմբերի տասը. Վահրամ Խորխոռունու սպա նությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադ ավ ոճրագո րծության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ ես քո և ԼՂՀ ՆԳ փոխնախարար, Հայաստանից գործուղված Վահրամ Խորխոռունու առավելքան լա րված հարաբերությունների վերաբերյալ։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել։ Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։

Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն ու սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր Հայաստանը քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պայ քարի միջոցով, ոչ թե տեռ որով։ Խա բելով Կարեն Դեմիրճյանին՝ Վազգենին դ րդեցիր վերջինիս հետ դաշինքի։ Դու սար սափում էիր այդ դաշինքից, քանի որ երկուսից էլ ահավոր վախենում էիր։ Քո վախկոտությունը, թե գոռո զությունը թույլ չտվեցին, որ մասնակցես «Միասնություն» դաշինքի՝ Օպերայում անցկացվող հիմնադիր համագումարին, ինչը Վազգենը և Դեմիրճյանն ընդունեցին քմծիծաղով։

1999թ. ՊՆ գարնանային կոլեգիայի նյութերը Վազգենը չուզեց ներկայացնել քեզ անձամբ, որովհետև չէր ուզում երեսդ տեսնել, և ուղարկեց ինձ։ Դու կա տաղած էիր, եկար նիստի, եւ քեզ ոչ ոք չդիմավորեց ՊՆ-ում։ Նման բան երբեք չէր եղել, որ Գերագույն գլխավոր հրամանատարին նախարարը անձամբ չդիմավորեր։ Բայց դու քո գո ռոզ և կամակոր բնավորությամբ շարունակում էիր քեզ երևակայել Գերագույն գլխավորհրամանատար։ 1999 թ. ապրիլին Վազգենը կտրականապես հրաժարվեց քեզ հետ մեկնել Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի 50-ամյակի վեհաժողովին մասնակցելու համար, և ստի պեց ինձ գնալ։

Հայաստանի ու Ադրբեջանի ինքնաթիռները ժամանեցին Վաշինգտոն նույն օրը։ Մեզ դիմավորեց ինքնաթափ ավտոբուսը, տեղափոխեց սրահ, որտեղ իմ, քո և Վարդան Օսկանյանի իրերը մանրակրկիտ ստուգեցին, թիկնապահներիդ զի նաթափեցին։ Հաջորդ օրը «Վաշինգտոն պոստ»-ում ես տեսա, որ Ալիևին դիմավորել է անձամբ Օլբրայթը՝ ինքնաթիռի մոտ, կարմիր գորգի վրա։ Ես այդ թերթով մտա քո սենյակ և պահ անջեցի վերադառնալ։ Հայությանը և Հայաստանի պետությանը հասցված էր խորը վիրա վորանք, բայց դու սկսեցիր ինձ համոզել հակառակում՝ ասելով, որ ամբողջ աշխարհն է գալիս, ո՞ր մեկին դիմավորեն։ Դու ևս մեկ անգամ ապացուցեցիր, որ Հայաստանի և հայության հանդեպ դու պատասխանատվության, պատվախնդրության, հարգանքի որևէ զգացմունք չունես։

Հետաքրքիր է՝ այս դրվագը քո «գրքում» կա՞, նաև այն, թե ինչպես խայտա ռակվեցիր ապրիլի քսանչորսին հայության առաջ՝ եկեղեցում ունեցած քո «անգլերեն» ելույթով։ 1999թ. հունիսին՝ կառավարությունը Վազգեն Սարգսյանին հանձնելու ժամանակ, հայտարարվեց, որ բյուջեն ունի երեսունյոթ մլրդ դրամի ճեղ քվածք, սակայն մեկ շաբաթ հետո պարզվեց, որ բյուջեի ճեղ քվածքը… 137 մլրդ դրամ է։ Ո՞ւր կորավ քո երկամյա կառավարման ժամանակ այդ հսկա գումարը։ Մեկ շաբաթ անց պարզվեց, որ կորել է նաև 400 մլն դոլար, ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ գազամատակարարման ցանցի դիմաց տրված գազի գումարը, որը պետք է մուտքագրվեր բյուջե, բայց բյուջեն մեկ լումա էլ չէր ստացել։

Եվ դու խոսում ես խաբ եբայության և խաբ եբաների մասի՞ն։ 1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկ վեց սուպերնախարարի կարգավիճակից, ու ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին։ 1999 թ. հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակիգործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։ Այս երեքի վաճառքի հեղինակը եղել ես դու և Հայաստանին, միայն այս երեքով, հասցրել ես 1.5 մլրդ դոլարի վն աս։ Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազմաթիվ խարդ ախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնա նկ արվեիր, նորմալը՝ դա տվեիր, բայց 27-ը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի ավելի էին լար վում:

1999 թ. օգոստոսից Վազգենը իր վրա վերցրեց հանգուցային բոլոր կադրերի նշանակումը։ 1999 թ. սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատ աղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տա կանքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ալբերտ Գոռը նշեց, որ շատ ուրախ է, որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի: Ես նրան ասացի, որ նման փոխանակում երբեք չի լինի։

Զրույցը շատ ծա նր ավարտվեց»։ Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գո ռացել է Կարեն Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեքսիկոնով և, դուռը շր խկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից։ 1999 թ. սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին 8 ժուչոկներ։ Հետևությունը դու արա, թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։ Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։ 1999 թ. սեպտեմբեր. ԱՄՆ այցը Վազգենին մտ ահոգել էր ևս մեկ խնդրով։ Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ նման մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ժողովուրդը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիր ավորել էր։

Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ մարդկանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ մարդիկ, որոնցից մեկը պարտ ավորվեց ներդնել 200 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանը, մյուսը՝ 70, հաջորդը՝ 20։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտ նած ու վա խվորած։ Վազգենը սկսել էր թալա նաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաև քեզ, սակայն այն նույնպես խափ անվեց Հոկտեմբերի 27-ով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալ անած փողերի հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։ 1999 թ. հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քո մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քննարկելու համար։ Քո՝ Հայաստանի շահերին վնա սող առաջարկը և պնդումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ ուղղակի հայհ ոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քո վրա, բայց զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բոլորովին չէր սազում։

Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր։ Մարդկության պատմությունում չի եղել դեպք, որ գո ռոզ ու ինքնահավան մարդը ընկեր ունենա, նրա շրջապատում կարող են լինել միայն քծն ողներ, խլուրդներ, արժանապատվությունից զ ուրկ մարդիկ։ Ասում ես՝ Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը, աղերսանքը՝ չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ ճշգրիտ կանխատեսելով, որ դա կբերի խորը հակա սությունների հայության երկու հատ վածների միջև, ինչին մենք բոլորս ականատես և վնա սների, կորու ստների կրողներ եղանք։ Հոկտեմբերի 27-ին ես ԱԺ-ում էի, երբ դեռ լսվում էին կր ակոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և անմիջապես զանգեցի քո օգնական Ալիկին՝ հայտնելով, որ այդ տա կանքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո։ Այնուհետև զանգել եմ ևս 4 անգամ, քանի որ դու չէիր գալիս։ Վերջապես եկար 3,5 ժամ ուշացումով։ Քո ուշացումը պայմանավորված էր հետևյալով.

Վախենում էիր, որ Վազգենի թիմը քեզ կոչն չացնի։ Սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ժողովուրդը ոճրա գործին կհերոսացնի։
Սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ու ժերի ներգրավումով։ Հույս ունեիր, որ Վազգենի թիմը կգր ոհի դահլիճի վրա, կոչն չացնի տակ անքներին, և դու կունենաս թիմը ոչնչա ցնելու բոլոր հիմքերը։ Հանդիպումդ տակ անքի հետ ուշացրիր 13 ժամ, որպեսզի նրանք արյու նաքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիր ավոր, փրկելու շանս չմնար։ Նման հաշվարկ կարող էիր անել միայն դու։ Ուշացման այս բոլոր պատճառները եղել են միասնաբար, և դու քո ուշացումով սպա նեցիր նրանց բոլորին՝ հույս չթողնելով որևէ մեկի փրկության համար։ ԱԺ գալուց հետո ևս 9 ժամ սպասեցիր ու նոր միայն հանդիպեցիր վիժ վածքին։ Ո՞վ էր խաղում զո հերի արյան վրա՝ իմ ցուցա՞կը, թե՞ անձամբ դու։

Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազ մական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշ փոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժ վեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ։ Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչ ացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին։ «Ալֆա» ստորաբաժանման մասին։ «Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են Ռուսաստանից «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էր Ելցինի հանձնարարությամբ:

Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետ տեղավորել ազգային անվտա նգությունում»: Նորից ստում ես։ Դու ինքդ էիր խնդրել Ելցինին, որ օգնի, բայց դու «Ալֆա» չես տեսել, չես խոսել, չես տեղավորել, քո մարդկանցից ոչ ոք նրանց հետ չի շփվել, որովհետև մենք այդ հնարավորություններդ փակել էինք, նրանք անմիջապես անցել են Վաղարշակ Հարությունյանի ենթա կայության տակ և հաջորդ օրը վերադարձել Մոսկվա։ Դու, իհարկե, շատ կուզենայիր, որ «Ալֆա»-ն գր ոհի ԱԺդահլիճի վրա, ոչն չացնի ո ճրագո րծներին, ձեռի հետ նաև մի քանի ուրիշներին, որից հետո ամբողջ աշխարհը Հոկտեմբերի 27-ի համար մեղա դրելուէր ռուսներին, և այլևս ոչ ոք իրական կազմակերպիչներին չէր որոնելու։ Ինչ խոսք, փայլուն ու նորից՝ թր քաբարո պլան էր։

ԱԺ գալուց 9 ժամ անց հանդիպեցիր ոճրագո րծին, ազգի դա վաճանին՝ խախ տելով նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր կանոնները՝ առանց ձայնագրման և առանց վկայի, բայց քո «դարի ստեղծագործությունում» կա մի պարբերություն, որը, կամ չես կարդացել, կամ չես հասկացել։ «Անսահման ու չիրացված Հավակնությունների տեր մարդ լինելով, համարելով, որ շատ ավելիին էր արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «ն եխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս: Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խանգ արում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդ, և իր համար գլխավոր սպառ նալիք էր համարում Վազգեն Սարգսյանին»:

Դու սրանով քեզ լրիվ մեր կացրել ես՝ որպես նրա համախոհ և կարեկից։ Այս բառերը տվյալ պահին քո հոգեվիճակի արտացոլումն էին։ Դե, իհարկե, Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպա ռնալիք։ Չեմ բացառում, որ ձեր ջերմ զրույցի ընթացքում ինքդ ես նրան սա առաջարկել՝ որպես ոճրագ ործության մոտիվ։ Հիմա ցուցակի մասին, որը քեզ է հանձնվել կեսգիշերին, ոչ թե երեկոյան ժամը 8-ին, ինչպես դու, սովորականի պես, ստում ես։ Այդ ցուցակը 18 տարի դարձրել ես դրոշ՝ առանց հասկանալու, որ այդ ցուցակով դու ոչ կարող ես արդարանալ, ոչ էլ 27-ում քո անմե ղությունը ապացուցել։
Ավելին՝ քեզ ցուցադրում ես որպես միջակություն և ղեկավարելու անընդունակ մարդ։ Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգն աժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդինուղերձով։

Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբի լիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռ նություն չգործադրենք։ Չգործադրեցինք և սխալվեցինք։ Ինչ վերաբերում է ցուցակում նշված անձանց՝ դրանք բոլորը Վազգենի ամենամտերիմներն են և բարձր որակի մասնագետներ։ Քո նշանակածները տասնապատիկ զիջում էին նրանց մասնագիտական, Հայաստանին մատուցած ծառայությունների, հայրենասիրության և բարոյականության առումով։ Բայցևայնպես ՊՆ-ի և դաչայի հանդիպումներից հետո դու համակերպվեցիր այն մտքի հետ, որ հրաժարականը անխուսափելի է, և մեզանից ժամանակ խնդրեցիր, որ թույլ տանք մասնակցես Ստամբուլի վեհաժողովին, վերադառնաս ու հրաժարական տաս։ Մենք համաձայնեցինք՝ սովոր լինելով տրված խոսքին հավատալ։ Չեմ ուզում անդրադառնալ քո նկարագրած շա հաբասական մուտքին ՊՆ, որը հիմնավորապես սուտ է, ախր մարդը պետք է գոնե մի քիչ ամոթ ունենա։

Դու գնացիր Ստամբուլ, քո ստորագրությունը դրեցիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ, վերադարձար ու գործի դրեցիր քո ամենասիրած կանոնը ՝«բաժանիր, որ տիրես», որին դու տիրապետում եսկատարելապես։ Մի քանիսին գեներալական կոչում տվեցիր, մյուսներին՝ պաշտոններ, խոստումներ, և քեզ հաջողվեց մար տի դաշտում կայացած վազգենական կ ուռ թիմը ջլա տել, պառ ակտել, ոչն չացնել և հրաժարականի հարցը օրակարգից հանել՝ օգտվելով հարթված, քո կողմից մշտապես օգտագործված խարդ ախության, խաբե բայության թրք աբարո ճանապարհը։ Հետաքրքիր է՝ այս մասին Նոբելյան մրցանակի հավակնող «գրքումդ» գրե՞լ ես։ Հիմա ևս մեկ մեջբերում քո ստեղծագործական մտքի փայլատակումից. «Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի՝ չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսա րկու է:

Ի՞նչ ես գտել դրա մեջ»։ Եթե դա եղել է քո համոզմունքը. Ինչո՞ւ մեկ տարում երեք անգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար, այն էլ՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով, ընդ որում՝ երկու անգամ, երբ Վազգենը արդեն չկար։ Այդքան խիզա խություն, տղամարդկություն չունեի՞ր, գոնե մեկ անգամ ձեռդ խփեիր սեղանին ու հրաժարվեիր ինձ նախարար-փոխվարչապետ նշանակելուց։ Փոխարենը՝ թիկունքից, Վազգենի ականջին բամ բասում էիր, հա՞։ Հիմա ո՞վ է բանսա րկուն և խաբ եբան։ Եթե ես սահմանից հեռու եմ եղել 100 կամ 50 կմ, իմ՝ Արցախում եղած գյուղերի մեկ տոկոսի չափով դու եղե՞լ ես Հայաստանի սահմանամերձ գյուղերում, թե՞ դու մինչև հիմա չես հասկացել, որ կոն ֆլիկտը նախևառաջ հայ-ադրբեջանական էր, և Նոյեմբերյանից մինչև Մեղրի, բոլոր սահմանամերձ գյուղերը Ադրբեջանի կողմից թիրա խավորված էին, գնդա կոծվում և ռմբ ակոծվում էին։

Ինչո՞ւ էիր Ստեփանակերտում վազվզում ինձ պատշաճ հյուրասիրելու համար, սեղանին ճոռ ո կենացներ ասում։ Ընդհանրապես, քո գործը և խոսքը երբևէ համատեղվե՞լ են։ 1999թ. դեկտեմբեր. ԵԿՄ համագումարի իմ ելույթում ասացի, որ իշխանության վստահության լիմիտը սպա ռվել է, և անհրաժեշտ է անցկացնել նախագահական նոր ընտրություններ։ Դահլիճը ողջունեց ծափահարություններով։ Դու և Սերժը խ ուճապի մեջ էիք, գուցե դա է՞լ էր բանս արկություն։ Հիմա դու ասում ես, որ վերադառնում ես քաղաքականություն։ Գալիս ես Մեղրին թուրքերին հանձնելո՞ւ, ազատագրված հողերը նախկին շեֆերիդ հանձնելո՞ւ, Թիֆլիսում հայտարարելու, որ Հայաստանը Ջավախքում ոչ մի խնդիր չունի՞, թե՞ թա լանդ շարունակելու։ Իսկ ո՞վ է քեզ սպասում։ Դու այդպես էլ չհասկացար, որ հայաստանցիները քեզ ատ ում են, Սփյուռքը՝ նույնպես։ Մի՞թե 10 տարում ոչ մի անգամ չզգացիր, որ դու քո տեղում չես, որ դու ծիծաղելի ես նախագահի դերում։

Հիմա դու պետք է ժողովրդին ասեիր հետևյալը՝ ներեցեք, հայեր, շա նտղություն եմ արել, ձեզ թ ալանելով՝ միլիարդներ եմ կուտակել, շատ վնա սներ եմ պատճառել ձեզ, հիմա, ինչքանը որ մնացել է, բերել եմ հետ տամ ձեզ, եթե կարող եք, ներեցեք ինձ։ Եթե հայ ես, սա պետք է անես։ Հեչ անհարմար չե՞ս զգում, որ քո և Սերժի փոխարեն Փաշինյանն է ժողովրդից ներողություն խնդրում, մի մարդ, որը ոչ սպա նել է, ոչ թա լանել է, ոչ էլ կեղ ծել է, իսկ դու և Սերժը երեսներդ պադ ոշ դարձրած՝ նորից իշխանության եք ձգտում։ Առայժմ այսքանը, կսպասեմ Մյունխհաուզենի նոր սխրագոր ծությունների հրապարակմանը:,

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ռոբերտ, ցանկանում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով. Վահան Շիրխանյանի սենսացիոն բացահայտումները. ինչպես վաճառվեց Հայաստանը