Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ. ինչ սպասել

Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է մեծ քաղաքականություն. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։ Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։ «Մարդիկ ճաշակել են պոպուլզմի:

պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասաց Քոչարյանը, -Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա»,– ասել է Քոչարյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ. ինչ սպասել