Սառնարանը շատ պարզ ու հեշտ փայլեցնում եմ հաշված րոպեների ընթացքում, իսկ տհաճ հոտը կմնա անցյալում, ամբողջ գաղտնիքը կայանում է այս հրաշք միջոցի մեջ

Առաջին հերթին պետք է անջատել սառնարանը հոսանքից, ապա դատարկել նրա մեջի պարունակությունը: Հիմա դատարկ սառնարանից պետք է հանել բոլոր փեղկերը: Ում սառարանում փեղկերի վրա սառույց կա, պետք է սպասեն, որ հալվի սառույը ու նոր հանեն փեղկերը: Փեղկերը լվանալու համար լուծույթը պատրաստում են հետևյալ բաղադրատոմսով:

50 գրամ մանր քերած տնտեսական օճառ,1 լիտր տաք ջուր,մեկ գդալ ամանները լվանալու հեղուկ,մի քանի գդալ սովորական սննդի փխրեցուցիչ, Նախապատրատսած բաղադրիչնեը խառնում ենք տաք ջրում:Սառնարանը մաքրելու համար անհրաժեշտ կլինի սպունգ և կտոր, նաև խոզանակ դժվարամատչելի տեղերի համար:

Սպունգը թրջում ենք լուծույթի մեջ և քսում ենք այն փեղկերին և սառնարանի այլ դետալներին: Հետո այդպես թաց վիճակում թողնել այդ ամենը մնա վաննայի մեջ: Մինչև այն աղտահանվում է, պետք է լվանալ սառնարանի ներսը: Դրա համար օգտագործել նույն լուծույթը, իսկ դժվար մաքրվող տեղերին ավելացնել սոդա: Կարևոր է, որ մաքրեք դուռը և դռան արանքի ռետինները և բոլոր խորը տեղերը:

Սառարանը դրսից լվանում են միայն ամենավերջում նույն լուծույթով: Մաքրված տեղերը չորացնում են և վերջնականապես մաքրում քացախի լուծույթով: Մեկ լիտր ջրին անհրաժեշտ է 100 միլիլիտր քացախ: Աշխատանքը կատարում են ձեռնոցներով:Կտորը պետք է թրջել այդ նույն լուծույթի մեջ և մաքրել սառնարանը:

Այս լուծույթը կհեռացնի տհաճ հոտը: Քացախից չորացաց փեղկերը վերադարձնում ենք սառնարան: Մթերքները տեղավորում ենք սառնարանում և կարող ենք միացնել այն և օգտվել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սառնարանը շատ պարզ ու հեշտ փայլեցնում եմ հաշված րոպեների ընթացքում, իսկ տհաճ հոտը կմնա անցյալում, ամբողջ գաղտնիքը կայանում է այս հրաշք միջոցի մեջ