Ռուսական МУЗ ТВ-ն անդրադարձել է Մալենայի հաղթանակին․ Էջում տեղադրվել է մի հրապարակում, որտեղ ասվում է․ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանից մի մասնակից «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, որի եզրափակիչը կայացավ Փարիզում, հաղթեց հայաստանցի երգչուհի Մալենան։
Այս երգի մրցույթին մասնակցող 19 երկրների ժյուրիի միավորների մեծ մասը տրվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Էնցոյին։ Սակայն հանդիսատեսի քվեարկության շնորհիվ 14-ամյա հայ երգչուհուն հաջողվել է ընդհանուր միավորներով առաջատար լինել։ Qami, qami («Քամի, քամի») երգի կատարման համար երգիչը հավաքել է 224 միավոր։