Սիրուշոն հղի՞ է. երգչուհու նոր լուսանկարը դրա ապացու՞յցն է

Երգչուհի Սիրուշոն վերջին շրջանում բավական պասիվ է: Նա որևէ հրապարակում չի անում, նոր տեսահոլովակներ չի ներկայացնում: Օրերս երգչուհին ներկա է գտնվել Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հոր՝ Հրաչյա Հարությունյանի բեմադրած «Օրնիֆլ» տրագիկոմեդիային, որի ժամանակ արված լուսանկարը համացանցային օգտատերերին տիպել է մտածել, որ երգչուհին բալիկի է սպասում:

Լուսանկարի մեկնաբանություններում մարդիկ շտապել են շնորհավորել Սիրուշոյին:Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը ամուսնացել են 2009 թվականին: Զույգը 2 որդի ունի՝ Ռոբերտը և Միքայելը: Նշենք, որ տարիներ առաջ Sirushow-ի ժամանակ Սիրուշոն խոստովանել էր, որ միշտ փորձել է այնպես անել, որ երեխան չտուժի իր գործունեության պատճառով և հակառակը:

Անդրադառնալով այն փաստին, որ երեխաների մասին հազվադեպ է խոսում և չի ցուցադրում նրանց, երգչուհին նշել է. «Չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին, և դրա տրամաբանական շարունակությունն էլ այն է, որ չեմ ուզում հանրայնացնել նաև երեխայիս կյանքը: Ես չեմ ուզում, որ իմ երեխան լինի հանրային և ճանաչված, չեմ ուզում, որ նա առանձնանա մյուսներից»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սիրուշոն հղի՞ է. երգչուհու նոր լուսանկարը դրա ապացու՞յցն է