Սկեսուրս ասաց, որ այսպիսի փաթեթ է գցում զուգարանակոնքի ջրթափ բաքի մեջ․ Հիմա ինքս միշտ այսպես եմ անում

Եթե հոգնել եք զուգարանակոնքի ախտահանման և արոմատիզացման համար թանկարժեք միջոցներ գնելուց, որոնք շատ շուտ են վերջաում, առաջարկում ենք ինքնուրույն պատրաստել նմանատիպ միջոց։ Այն հիանալի մաքրում է, ախտահանում, բացի այդ անուշ բույր է հաղորդում։ Եվ ամենակարևորը, միջոցը չափազանց մատչելի է։

Կարող եք վերցնել ամենաէժան ատամի մածուկը, բայց ուշադրություն դարձրեք, որ այն ունենա անանուխի արտահայտված բույր։ Նաև պետք է սովորական սոդա և ձեռքի լվացքի փոշի։ Ավտոմատ լվացքի մեքենայի փոշին այնքան էլ լավ չի փրփրում։

Բաղադրիչների քանակը մտապահելը հեշտ է․ բոլորից անհրաժեշտ է 1ճ․գ․ Խառնեք բաղադրիչները, և ձեզ մոտ կստացվի կպչուն համասեռ զանգված։ Լցրեք խառնուրդը տոպրակի մեջ և կապեք։ Ասեղով նեղ անցքեր արեք տոպրակի վրա։

Ստացված միջոցը կախեք զուգարանակոնքի ջրթափ բաքի մեջ։ Այժմ ամեն անգամ զուգարանակոնքը լվանալիս՝ կստանաք լրացուցիչ մաքրություն և ախտահանում։ Ինչն էլ ոչ պակաս կարևոր է, կխուսափեք ժանգի նստվածքից, քանի որ սոդան կկանխարգելի դրա առաջացումը։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սկեսուրս ասաց, որ այսպիսի փաթեթ է գցում զուգարանակոնքի ջրթափ բաքի մեջ․ Հիմա ինքս միշտ այսպես եմ անում