Սկեսուրս թեյի փաթեթը դրեց կեղտոտ թավայի մեջ. սկզբում ոչինչ չհասկացա, բայց հիմա ինքս էլ այդպես եմ անում

Թավան ժամանակի հետ ծածկվում է այրված յուղի շերտով, որը այնքան էլ հեշտ չի մաքրվում, նույնիսկ եթե օգտագործեք ամենաթանկ ու արդյունավետ միջոցները: Սակայն երբեմն ամենապարզ հնարքները կարող են ավելի լավ արդյունք ապահովել՝ օգնելով բազմաթիվ կանանց:

Օրինակ, թեյի փաթեթի այս հատկության մասին շատ քչերը գիտեն: Թավայի մեջ պետք է լցնել եռման ջուրը և մեջը իջեցնել թեյի փաթեթ: Թողնել 15 րոպե: Այնուհետև լվանալ հոսող ջրի տակ. կհայտնաբերեք, որ այրվածքի հետքն անգամ չի մնացել:

Լինում են դեպքեր, երբ թավան այնքան վատ վիճակում է գտնվում, որ թեյի 1 փաթեթը չի օգնում հաղթահարել խնդիրը: Այդ դեպքում կարող եք վերցնել 3-5 փաթեթ, իսկ եռման ջրով թավան դնել թույլ կրակին: Երբ ջուրը եռա, սպասել ևս 5 – 10 րոպե, հանել կրակից ու թողնել, որ սառի:

Այդ ընթացքում թեյի մեջ պարունակվող նյութերը ակտիվորեն կաշխատեն՝ քայքայելով կեղտի, յուղի ու այրվածքի շերտը: Ի դեպ, թեյի թուրմի մնացորդներով կարող եք ազատվել բաժակների, ափսեների ու գդալների վրա առաջացած նստվածքից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սկեսուրս թեյի փաթեթը դրեց կեղտոտ թավայի մեջ. սկզբում ոչինչ չհասկացա, բայց հիմա ինքս էլ այդպես եմ անում