Սկսել ապրել. մի կնոջ խոստովանություն, ով իր կյանքը լիովին փոխել է

Մեր հասարակության մեջ կնոջը հատկացվում է հատուկ դեր և ոչ միշտ գլխավոր: Թույլ սեռի սխալները ավելի դժվար են ներվում: Կանանց համար շատ կանոններ են հաստատված, որոնք սկսում են պիտի բառով: Մեր հերոսուհին անդրադարձել է իր փորձին և եզրակացություններ է արել, որոնք էլ օգնել են իրեն լիովին նոր մակարդակի անցնել: Դա այն բանի գիտակցումն է, թե ինչն է կարևոր, ինչը՝ երկրորդական:

Կարևորը չվախենալն է: Հարցերը, որոնք պտտվում են ձեր գլխում, որ դուք արժանի չեք, բոլորի նման չեք, այդքան էլ հաջողակ չեք՝ վերանում են: Դրանք այլևս չկան ձեր բնության մեջ: Կարևոր չէ, որ չեք կարողանում լավ դիմահարդարվել, կամ տորթ թխել, կամ զարմանալի ուտեստ պատրաստել: Գլխում չկան խնդիրներ, թե ինչ հագնել: Միշտ, տարվա ցանկացած եղանակին դու գիտես, թե ինչ հագնել, և դա այնքան էլ կարևոր չէ:

Կինը պիտի իր ներսը նայի, այնտեղ են բոլոր պատասխանները, այնտեղ է իր գեղեցկությունը: Արտաքին կնճիռները, ճերմակած մազերը, ամեն ինչ ընկալվում է, որպես անխուսափելի և բնական: Այն կինը, ով հասկացել և ընդունել է ինքն իրեն, արդեն չի վախենում նրանից, թե ինչ է իրեն շրջապատում, ինչ իր հետ կատարվում է ամեն օր: Նա հասկանում է, որ սարսափելի է, երբ կյանքում ոչինչ չես ուզում: Սարսափելի է, երբ ոչ մի ցանկություն չունես:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սկսել ապրել. մի կնոջ խոստովանություն, ով իր կյանքը լիովին փոխել է