Սպասվում է բուք, ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով․ առաջիկա օրերի եղանակային տեսությունը

Ուշադրություն — Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը,

12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Երևան քաղաքում՝ Մարտի 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը ձնախառն անձրև, 12-ին՝ ձյուն։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը՝ լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։

Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին՝ ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սպասվում է բուք, ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով․ առաջիկա օրերի եղանակային տեսությունը