Վերջին զանգը եղել է հենց նոյեմբերի 7-ին: Առավոտ զանգել էր՝ ախպորը, քրոջը, քրոջ երեխեքին, ասել էր. Ինչ է պատմում զո հվшծ Գոռ Սարիբեկյանի մորեղբայրը

«Արցախյան մшր տերում զո հվшծ 22 տարեկան Գոռ Սուրենի Սարիբեկյանը նաև ապրիլյան պшտ երազմի մասնակից էր»,- 168.am–ի հետ զրույցի ընթացքում ասաց նրա մորեղբայրը՝ Լյովա Նազարեթյանը: Գոռը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքից էր, ծնողների հետ էր ապրում, ընտանիքում հինգ երեխա էին՝ երկու քույր, երեք եղբայր, ինքը եղբայրներից միջնեկն էր: Նրա մորեղբայրը հիշում է, որ դեռ վաղ տարիքից Գոռը ինքնուրույն էր, դպրոցական տարիքից աշխատում էր, ծնողներին էր օգնում:

«Գոռը շատ լավ, աշխատող էր, հավեսով երեխա էր, 10-րդ դասարանից սկսեց աշխատել, ծնողներին էր օգնում: Դպրոցը ավարտեուց հետո իր ուժերով՝ առանց որևիցէ մեկի աջակցության, ընդունվեց ՀՀ-ի ազգային ագրարային համալսարան: Սովորում էր, զուգահեռ աշխատում էր՝ իր վարձը վճարում»,- պատմեց Գոռի մորեղբայրը: Նա շեշտեց, որ թե Գոռը, թե իր 2 եղբայրները ծառայել են սահմանին, իսկ զորացրվելուց հետո 3-ն էլ աշխատանքի են անցել ոստիկանության հատուկ նշանակության գնդում. «Ոստիկանությունում աշխատելու հետ մեկտեղ՝ հերթափոխի ընթացքում, Գոռը շինարարության վրա էր աշխատում, իր հարցերն ինքն էր կարգավորում:

Պարտադիր պայման եղավ՝ ոստիկանությունը սահմանում էր հերթափոխ հանձնում, այդ ժամանակահատվածում անգամ լրացուցիչ փուլերի է մասնակցել սահման պահելու համար: Այս անգամ էլ եղբոր հետ հերթափոխ անցավ կրկին, մեծ եղբայրը հետ եկավ, ինքը գնաց, և վերջ… փոքր եղբայրը չհասցրեց գնալ»: Գոռը վերջին անգամ դիրքեր էր բարձրացել հոկտեմբեր ամսի վերջին, նրա մորեղբայրը պատմեց, որ սկզբում եղել էին Քարվաճառում, իսկ նոյեմբերի յոթին տեղափոխվել էին Շուշի. «Վերջին զանգը եղել է հենց նոյեմբերի յոթին: Առավոտ զանգել էր՝ եղբորը, քրոջը, քրոջ երեխեքին, բոլորի հետ հանգիստ զրույց էր ունեցել, ասել էր՝ տեղափոխվել ենք մենք. որից հետո սկսվել էր այդ «կեղտոտ» գործողությունները…

Ամսի յոթի օվա երկրորդ կեսից էլ զանգ չեղավ, մինչև տաս օր հետո դ իшկը հայտնաբերեցինք Ստեփանակերտում»: Գոռը շատ նպատակներ ու երազանքներ ուներ, որոնք մնացին անկատար. «Ցանկանում էր ամուսնանար, ընտանիք կազմեր, տուն գներ, և այդպես շարունակ: Հազար նպատակներ կային…»,- նշեց Գոռի մորեղբայրը: Գոռ Սարիբեկյանի հու ղшրկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի տասնյոթին, Պեմզաշենում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վերջին զանգը եղել է հենց նոյեմբերի 7-ին: Առավոտ զանգել էր՝ ախպորը, քրոջը, քրոջ երեխեքին, ասել էր. Ինչ է պատմում զո հվшծ Գոռ Սարիբեկյանի մորեղբայրը