Հիմա ես առաջարկում եմ կարտոֆիլով շատ համեղ ուտեստ պատրաստենք: Այնպիսի ուտեստ, որը և ընթրիքին, և տոնական սեղանին կարելի է մատուցել: Եվ դրա համար մեզ պետք են ամենապարզ և մատչելի ապրանքները, որոնք յուրաքանչյուր տնային տնտեսուհի պետք է ունենա խոհանոցում: Այս ուտեստի բաղադրիչներն են կարտոֆիլն ու չոր հացը(կամ պաքսիմատը):
Մի՛ զարմացեք նման տարօրինակ «համադրությունից». Ուտեստը ստացվելու է աներևակայելի բուրավետ, ախորժելի և շատ համեղ է: Մեր ընտանիքում այն անվանում ենք «կարտոֆիլ փշրանքների մեջ»: Ուտեստը բոլորովին յուղոտ չէ։: Փորձեք, և ձեզ հաստատ դուր կգա:
Այսպիսով, պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է. Կարտոֆիլ — 800 գ , Երեք կտոր չոր հացի փշրանք կամ պաքսիմատ , Աղ, սեւ պղպեղ, համեմունքներ ըստ ցանկության , Բուսական յուղ — 1-2 թ/գդ : Ինչպես տեսնում եք, բոլոր բաղադրիչները պարզ են և մատչելի: Այստեղ ամբողջ հնարքը պատրաստման մեջ է: Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպիսին կլինի պատրաստի ուտեստը այս հոդվածի վերջում:
Դե ինչ, սկսեցի՞նք — Չոր հացը լցնում ենք աղացի մեջ և բերում նուրբ համասեռ փխրունության վիճակի: Ավելացնում ենք համեմունքներ և մանրակրկիտ խառնում: Կարող եք օգտագործել ցանկացած համեմունք: Ես անպայման ավելացնում եմ սև պղպեղ, աղ, ապխտած պապրիկա, չոր սոխ ու սխտոր: Կարտոֆիլը մանրակրկիտ լվանում ենք, մաքրում կեղևից և կտրտում մոտավորապես նույն չափի:
Կարտոֆիլի կտորները լավ թաթախում ենք յուղի մեջ և լավ խառնում, որպեսզի յուղը բոլոր կողմերից հայտնվի կտորների վրա: Այնուհետև հացի փշրանքները լցնում ենք կարտոֆիլի կտորների վրա։ Կարտոֆիլը թխում ենք 190 աստիճանի տակ 35-40 րոպե և վերջ: Կարող ենք մատուցել։ Լուսանկարներում դուք մանրամասն կարող եք տեսնել պատրաստման ընթացք։ Փորձեք պատրաստել այս ուտեստը դուք ևս։ Բարի ախորժակ։