Վերցնում ենք 1 բաժակ մածուն և 15 րոպեից ամենահամեղ օդային օիղաբլիթները պատրաստ են

Օդային, թեթեև, համեղ օղաբլիթները՝ ընդամենը 15 րոպեում։ Մի քիչ շաքարի փոշի եմ ցանում, և տեսքն ու համը գերում են ընտանիքիս անդամներին։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ յուղոտ մածուն՝ 200մ; ձու՝ 2 հատ , շաքարավազ՝ 160գ , վանիլին , ձեթ՝ 100մլ, մի պտղունձ աղ , ալյուր՝ +-550գ, փխրեցուցիչ՝1,5թ․գ․, շաքարի փոշի, տապակելու համար ձեթ:

Պատրաստման եղանակ․ Հարել միասին մածունը, ձուն, շաքարավազը և վանիլինը, այնուհետև ավելացնել աղն ու ձեթը։ Մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը՝ փխրեցուցիչի հետ միասին, լավ խառնել։ Պիտի ստացվի փափուկ և էլաստիկ խմոր։ Խմորից կլորակներ կամ երկարավուն ուղղանկյուններ ձևավորել։

Լավ տաքացնել ձեթը, մեջը երկու կողմից տապակել օղաբլիթները՝ մինչ գեղեցիկ ոսկեգույն կդառնան։ Պատրաստի օղաբլիթները դնել թղթե անձեռոցիկների վրա, այնուհետև տեղափոխել մատուցվող ափսեի մեջ և ցանել շաքարի փոշի։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վերցնում ենք 1 բաժակ մածուն և 15 րոպեից ամենահամեղ օդային օիղաբլիթները պատրաստ են