Վրաստանը փոխել է երկրի մուտք գործելու կանոնները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Վրաստանը փոխել է երկիր մուտք գործելու կանոնները Կառավարության կայքում հրապարակվել են նոր կարգավորումները, դրանք ուժի մեջ են մտել հունիսի 16-ից։Մինչև 10 տարեկան քաղաքացիները Վրաստան մուտք գործելու համար ազատվում են սահմանին ՊՇՌ թեստի բացասական արդյունքի պարտադիր տրամադրումից:

Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության որոշման մեջ։ Նշվում է, որ նոր կարգավորումը տարածվում է Վրաստան մտնող բոլոր երկրների երեխաների վրա։ Բացի այդ, նրանք նաև ազատվում են երկրում գտնվելու երրորդ օրը ՊՇՌ թեստավորման անցկացումից։Փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 16-ից։

Հիշեցնենք, որ ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործելու համար Վրաստանի կողմից սահմանված կանոնները միասնական են և տարածվում են նաև Հայաստանի քաղաքացիների վրա:

Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել և տրամադրել պաշտոնական` registration.gov.ge կայքում տեղադրված հարցաթերթիկը։Հարցաթերթիկի դաշտում քաղաքացիները պետք է լրացնեն քաղաքացիության մասին տվյալները, նշեն գտնվելու վայրը (ճանապարհորդության մեկնարկային կետ), անունը և ազգանունը, անձնագրի համարը, հեռախոսահամարը:

Անհրաժեշտ է նաև թողնել այլընտրանքային կոնտակտային համարը, մուտքագրել էլեկտրոնային փոստը, ինչպես նաև Վրաստանում մնալու հասցեն:Նշենք, որ Սահմանի հատումը հնարավոր է միայն ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը ստացվել է առավելագույնը վերջին 72 ժամվա ընթացքում:

Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր չեն պատրաստվում մնալ Վրաստանում, այլ Ռուսաստանից ցամաքային ճանապարհով գալիս են Հայաստան։Իսկ եթե քաղաքացիները մնում են Վրաստանում, ապա 3-րդ օրը նրանք պարտավոր են կրկին անցնել COVID-19 թեստ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վրաստանը փոխել է երկրի մուտք գործելու կանոնները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ