Տատիկս չի ուզում ծերանոց գնալ, իսկ մենք ապրելու տեղ չունենք

Այնպես ստացվեց, որ ես վաղ տարիքում հղիացա, սակայն կտրականապես դեմ եմ աբորտներին, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ երեխան պիտի ծնվի: Ես ու ընկերս ամուսնացանք, փոքր հարսանիք կազմակերպեցինք, քանի որ այդ պահին շատ գումար չունեինք: Գումարը չի բավականացնում, չնայած նրան, որ իմ սիրելի տղամարդը գիշեր-ցերեկ աշխատում է:

Ես հուսահատ վիճակում եմ: Որտեղ ենք ապրելու մեր երեխայի հետ, չէ որ փոքրիկս պիտի արժանի պայմաններով ապահովված լինի: Որոշումն ինքն իրան եկավ: Իմ տատիկն արդեն շատ ծեր է, թույլ: Նա միայնակ ապրում է 1 սենյականոց բնակարանում: Ես նրա հետ երկար խոսեցի, բացատրեցի իրավիճակը, խոստացա նրան տեղավորել լավագույն ծերանոցում:

Սակայն ի պատասխան իմ խնդրանքի՝ նա միայն բարկացավ: Այդ օրն իսկական սկանդալ եղավ: Ինչպես նա չի հասկանում. որ դա բոլորիս համար լավագույն տարբերակն է: Տատիկս արդեն ի վիճակի չէ ինքն իրեն խնամել, նրան պետք է, որ իր կողքին հոգատար մարդիկ լինեն: Ծերանոցում նա չի ձանձրանա և պատշաճ խնամք կստանա:

Ոչինչ, ես նորից կխոսեմ հետը, կպատմեմ ծերանոցի դրական կողմերի մասին: Նա սովորական մարդ է, ուղղակի պետք է ճիշտ մոտեցում գտնել: Ինձ համար սարսափելի է մտածել, որ երեխաս կծնվի, իսկ մենք դեռ տուն չենք ունենա: Նրան մի վայր է հարկավոր, որը փոքրիկս կհամարի իր հարազատ տունը: Այդպես չէ՞

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տատիկս չի ուզում ծերանոց գնալ, իսկ մենք ապրելու տեղ չունենք