Տղամարդն իր ծննդյան օրը վերադարձավ տուն և տեսավ վարդի թերթիկներ, որոնք ուղեկցում էին նրան դեպի նվերը․ Ինչ անակնկալ էր արել կինը

Տղամարդն իր ծննդյան օրը վերադարձավ տուն և տեսավ վարդի թերթիկներ, որոնք նրա կարծիքով ուղեկցում էին իրեն դեպի տարեդարձի նվերը․ ահա թե ինչպես էր կատակել կինը ամուսնու ծննդյան օրով։ Համացանցում քիչ չեն տխուր ու ցավալի պատմությունները։ Ահա նրանցից մեկը, որը որոշ չափով նաև զվարճալի է և հնարավոր չէ զսպել ծիծաղը։

Տարեդարձի օրը, երբ տղամարդը վերադարձավ տուն, տեսավ միջանցքով մեկ վարդի թափված թերթիկներ, որոնք նրան ինչ-որ տեղ էին ուղեկցում։ Ինչ խոսք, տղամարդը անակնկալ սպասում էր կնոջից, սակայն՝ ոչ այսպիսի։ Կինը հենց այդ նպատակով էլ վարդի թերթիկները լցրել էր գետին, որ ամուսինը գնա «նվերի» ուղղությամբ։ Ճանապարհը նրան տարավ խոհանոց և նա զարմազցավ․․․ Այնտեղ լիքը չլվացված ամաններ էին, կաթսաներ, տապակներ։

Հետո կինը լուսանկարները հրապարակեց համացանցում՝ գրելով, որ միշտ չէ, երբ կյանքը վարդագույն է լինում։ Այդ պատճառով որոշել էր ամուսնուն նման նվեր մատուցել։ Շատ տղամարդիկ կարծում են, որ տնային գործերը միմիայն կանանց պարտականությունն է։ Շատերն, իհարկե, կնոջ արարքը շատ դաժան համարեցին․․․ Չ՞է որ այդ օրը նրա ամուսնու ծննդյան տարեդարձն էր։ Կնոջ այս հրապարակման առիթով տարբեր կարծիքներ հնչեցին․ ոմանք համարեցին, որ ճիշտ է վարվել, ոմանք էլ քննադատեցին նրան։ Սակայն մի բան միանշանակ է․ տղամարդիկ հոգսը միայն կանանց ուսերին չպետք է թողնեն։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տղամարդն իր ծննդյան օրը վերադարձավ տուն և տեսավ վարդի թերթիկներ, որոնք ուղեկցում էին նրան դեպի նվերը․ Ինչ անակնկալ էր արել կինը