Տղերքին խոստացել եմ․ Դիրքերից վերադարձած կամավորը պատմում է մեր 18-20 տարեկան զինվորների քաջագործությունների մասին

Արտուշ Քերոբյանը, որ վերջերս է վերադարձել դիրքերից։ Նա պատմել 18-ամյա զինծառայողների քաջագործությունների մասին:

«Տղերքին խոստացել եմ, որ իրենց մասին պետք է գրեմ: Իրենց նմանը չկա, շատ ուժեղ են: Հանուն հայրենիքի չեն խնայի իրենց կյանքը ու նման արիութունը, քաջությունը, ուժը բնորոշ է միմիայն 18-20 տարեկան հայ զինվորներին:

Դե հար-ձակման կամ կռ-իվ գնալիս դիրքերից վաշտ-վաշտ էինք գնում ու էն ժամանակ, որ մի վաշտը տանում էին, իսկ մյուսը թողում, նեղանում էին իրենց հրամանատարներից, թե ինչի մեզ չեք տանում, իրենց եք տանում: Հիշում եմ, որ տղերքից մեկի бмп-ն խփեցին մեջից իջավ, հակառակորդի զեն-քերից խլեց ու իրենց իսկ զենքերով սկսեց իրենց խփել…

Տղեքից տանկիստ կար, տանկերով իրար դիմաց էին դուրս եկել, չգիտես` ինչի տանկը չի կրա-կել, էդ ժամանակ դե պիտի դուրս գաս տանկից, դիրքավորվես. ինքը դուրս չէր եկել, քշել էր ու հրելով դիմացի бм п-ն` գցել էր ձորը: Ու մի բան էլ կավելացնեմ. պանիկա տարածողներին ասեք` ընդեղից մարդ ա էկել ու ասել ա, որ նենց չի ոնց որ ներկայացնում են ստեղ, ամեն ինչ նորմալ ա ու բոլորն էլ ուժեղ են…»

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տղերքին խոստացել եմ․ Դիրքերից վերադարձած կամավորը պատմում է մեր 18-20 տարեկան զինվորների քաջագործությունների մասին