Տնական պանիր 3 ժամում․ Հրաշալի բաղադրատոմս

Տնական պանիր 3 ժամում․ Հրաշալի բաղադրատոմս։ Անհավանական համեղ պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։ Բաղադրիչներ․ 1 լիտր կաթ, 1 ճաշի գդալ աղ, 200-300 գրամ թթվասեր, 3 ձու։ Պատրաստումը․ Կաթը եռացրեք, լցնելով մեջը աղ։ Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։

Երբ կաթը արդեն կեռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։ Երբ զանգվածը կառանձնանա շիճուկից, անցկացնում ենք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։ Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին անցնի մաղի միջով։ Մի քանի ժամից կարելի է ուտել։

Եթե ավելացնեք մի փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։ Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր (օրինակ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։ Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։ Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տնական պանիր 3 ժամում․ Հրաշալի բաղադրատոմս