Տնից դուրս գալուց ան պայման փակեք լվացքի մեքենայի դուռ ը․ ահա թե ինչու

Առաջին լվացքի մեքենան ստեղծել է ամերիկացի Ջեյմս Քինգը 1851 թվականին։ Այդ ժամանակից ի վեր լվացքը դարձել է հեշտ ու հարմար։ Բայց կան հարցեր, որ դեռևս այդ ժամանակներից էլ լուծում չեն ստացել։ Օրինակ՝ լվացքի մեքենայի դռնակը փակ պահել, թե՝ բաց։ Որպեսզի երկաթյա օգնականը երկար ծառայի, անհրաժեշտ է հետևել նրա պահպանմանը։ Առաջնահերթ պետք է չվառվեն տաքացուցիչները և խցանում չառաջանա ֆիլտրում։ Սակայն մեծ նշանակություն ունի նաև թմբուկը։

Անցանկալի հոտից թմբուկի և ռետինե շրջանակի վրա բորբորս չառաջանալուց օգնում է անընդհատ օդափոխելը։ Այդ իսկ պատճառով դռնակը պետք է յուրաքանչյուր լվացքից հետո գոնե 1 ժամ բաց թողնել։ Բացի դրանից չոր շորով անհրաժեշտ է մաքրել մեքենայի ներսի հատվածը, հատկապես ռետինե շրջանակը, քանի որ այստեղ է հաճախ կեղտը հավաքվում։

Այսպիսով փակե՞լ, թե չփակել դուռը — Արդեն խոսեցինք չփակելու պատճառների մասին։ Բայց չփակելն էլ բերում է նոր խնդիրների։ Այսպես շատ հաճախ տնտեսուհիները չեն նկատում լվացքի մեքենա մուտք գործած տնային կենդանիներին։ Օրինակ Նորվեգիայում, Զերո անունով կատուն մտել էր մեքենայի մեջ և անցկացրել 40 րոպե, 30 աստիճան ջերմաստիճանում, բրդի համար նախատեսված ռեժիմում։ Եղել են դեպքեր, երբ մեքենայի մեջ երեխաներ են հայնտվել և չեն կարողացել դուրս գալ։

Կա 2 պատճառ, երբ մեքենան անջատված վիճակում ջուր է հայտնաբերում։ Կեղտոտ ջուրը կարող է հայտնվել թմբուկի մեջ արտամղող խողովակից, այսպես լինում է, երբ մղող խողովակը միացված է լվացարանի սիֆոնին։ Սա սխալ միացում է և կբերի խողովակների խցանման։ Եվ ջուրը մեքենայում կարող է հայտվնել ջրամատակարար փականի անսարքությունից։ Համոզվեք դրանում։ Ջուր մատակարարող ծորակը փակեք։ Եթե հեղուկ չի գալիս, ուրեմն փականն անորակ է։ Ի՞նչ անել — Որպեսզի լվացքի մեքենան երկար ծառայի անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր լվացքից հետո դռնակը մի քանի ժամ ամբողջովին բաց թողնել։ Միևնույն ժամանակ ամեն լվացքից հետո փակեք փականները։ Իսկ, երբ տանից դուրս եք գալիս կարճ ժամանակով, այնուամենայնիվ փակեք մեքենայի դռնակը։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տնից դուրս գալուց ան պայման փակեք լվացքի մեքենայի դուռ ը․ ահա թե ինչու