Տորթ «Թվիքս». մտերիմներին զարմացնելու և հիացնելու լավագույն եղանակը

Թվիքսը սիրելի է որպես թխվածքային միջուկ ունեցող շոկոլադ: Առաջարկում ենք այդ քաղցրավենիքի մոտիվներով պատրաստել համապատասխան տեսքի, ոճի և համի տորթ, որը ձեր մտերիմներին կհիացնի և կապատմի ձեր յուրահատուկ լինելու մասին: Վերցնել նեղ, ուղղանկյունաձև, բարձր կողքեր ունեցող թավա: Պատել ստվարաթղթով: Առանձին ամանի մեջ տաքացնել սերուցքային զանգվածը, վրան ավելացնել խանութից գնված, սովորական իրիս, բայց այն մանրացնել, նոր ավելացնել:


Ստացված զանգվածը խառնելով եփել: Եփված զանգվածը լցնել նախապես պատրաստված թավայի մեջ: 30 րոպե թողնել սառնարանում: Առանձին ամանի մեջ լցնել 450 գրամ ալյուր, ավելացնել 220 գրամ կարագ, 200 գրամ շաքարավազ, մեկ հավկիթ: Էլեկտրական հարիչով լավ խառնել:

Պատրաստել խմորե գունդ և գրտնակել: Ապա դանակով բաժանել երկու հավասար ուղղանկյունաձև, երկար մասերի: Փայթե չոփիկով ուղղանկյունաձև շերտերի վրա կետիկներ անել: 20 րոպե եփել 160 աստիճան տաքացված ջեռոցում: Ջեռոցից հանելուց հետո սառնարանից հանել նաև նախապես պատրաստված զանգվածը: Եփված խմորաշերտը դնել հեղուկային սառեցված մասսայի վրա: Վրան նորից նույն հեղուկային մասսայից լցնել, որը նախապես վերցրել էինք:


Ապա դրա վրա էլ դնել երկրորդ եփված խմորաշերտը: Այդ ամենի վրա ավելացնել կաթնային շոկոլադ և տեղափոխել սառնարան: Այնտեղ թողնել 30 րոպե:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տորթ «Թվիքս». մտերիմներին զարմացնելու և հիացնելու լավագույն եղանակը