Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել

Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնում։ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները։ Բնականաբար՝ խիստ իմաստավորված է ետ գնալ եւ պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ: Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով եւ հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի եւ կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել եւ նորանոր պահանջներ է առաջ քաշել:

Սա ապացուցող տեսանյութը կա, առկա է համացանցում: Այսինքն՝ դեռ 2011 թվականին Հայաստանը ստանձնել է 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն եւ պատրաստ է եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել: Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ:

Շուշիի հարցը, ի դեպ, այս նոր պահանջներում չկա, որովհետեւ այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին: Այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Ուրեմն՝ այս իրավիճակը մենք ունենք 2011 թվականից, ընդ որում սկսած 2013 թվականից Ադրբեջանը գնում է ռազմական սրացումների:

2013-2015 թվականներին դիվերսիոն գործողությունների տրամաբանություն ունեցող էսկալացիան հասավ գագաթնակետին, իսկ 2016-ի ապրիլին տեղի է ունեցավ քառօրյա պա տերազմը: Ադրբեջանը ձեւակերպում է իր վերը հիշատակված պահանջները, ընդ որում՝ անկախ նրանից, բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Ադրբեջանի պահանջները եւ դրանց կատարումը ՄԽ համանախագահների կողմից դառնում է առաջնահերթության նման մի բան: 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով, ես բնականաբար սա արձանագրել եմ: Եւ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր:

Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պա տերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք եւ կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պա տերազմը կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը պա տերազմ սկսեց:Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դա վաճան» ու էլի պա տերազմ պիտի սկսվեր:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել