Ցավալի լուր. զինվոր է մա հացել

Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնա սվածքներից մա հացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկ այլ նորություն ՊՆ-ից: Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ գիշերը Սյունիքի մարզում մի ջադեպ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ գիշերը Սև լճի տարածքում Գորիսի զորամասի շտաբի պետ ոմն Մինասյանի քի թը ադր բեջանցիները կոտրել են: Իրավաբան․net-ին պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նման միջադեպ տեղի է ունեցել, ճշտվում են դեպքի մանրամասները։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ցավալի լուր. զինվոր է մա հացել